Արինա Մարտինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արինա Մարտինովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Арина Валерьевна Мартынова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 27, 1990(1990-02-27) (34 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Արինա Մարտինովա (ռուս.՝ Мартынова, Арина Валерьевна, փետրվարի 27, 1990(1990-02-27), Մոսկվա, ԽՍՀՄ). խորհրդային մենասահորդ-գեղասահորդուհի։ 2005/2006 և 2006/2007 մրցաշրջաններում պատանիների կարգում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարեկանից սկսել է սահել։ Արինայի առաջին մարզիչն էր Լարիսա Գեն։ Ութ տարեկանում հայտնվել է մարզիչ Ժաննա Գրոմովայի խմբում։ Տասնհինգ տարեկանում տեղափոխվել է ԲԿՄԱ`Սվետլանա Սոկոլովսկայի մոտ։

2006 թվականի հոկտեմբերից Արինան մարզվել է Մարինա Կուդրյավցևայի ղեկավարությամբ։

Դեբյուտը եղել է 2006 թվականին Կալգարիում կայացած աշխարհի գեղասահքի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է տասնիններորդ տեղը;

2006 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է տասնիններորդ տեղը։

2007 թվականի աշխարհի առաջնությունում տասնվեցերորդն էր։

Արինա Մարտինոովան 2007 թվականի «Nebelhorn Trophy» մրցույթին

2007-2008 թվականների մրցաշրջանում վատ ելույթ ունեցավ Գրան-Պրի փուլում։ Նա նախավերջինն էր «Cup of China»-ում և վերջինը` «Cup of Russia»-ում։ Հետագայում պարզվեց, որ այս մրցաշարերում նա հանդես է եկել ոտքի սթրեսային կոտրվածքով։ 2008 թվականի Ռուսաստանի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանի մրցումները Արինան բաց թողեց այդ վնասվածքի բուժման պատճառով։

2008 թվականի ապրիլին Արինա փոխեց մարզչին` տեղափոխվելով Վիկտորյա Վոլչկովայի խումբ։

2008-2009 թվականների մրցաշրջանի սկզբում չի մասնակցել միջազգային մրցաշարերին։ Մրցաշրջանի առաջին լուրջ մեկնարկը Ռուսաստանի առաջնությունն էր, որտեղ Արինան զբաղեցրեց յոթերորդ տեղը և չընդգրվեց Եվրոպայի կամ աշխարհի առաջնության հավաքականի կազմում։ 2009 թվականի փետրվարին ուղարկվեց XXIV համաշխարհային ունիվեսիդային, որտեղ էլ զբաղեցրեց տասնհինգերորդ տեղը։

2009-2010 թվականների մրցաշրջանից սկսած այլևս չի մասնակցում մրցաշարերին։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

մրցումներ/Մրցաշրջան 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009
Գեղասահքի աշխարհի առաջնություն 19 16
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 12 13
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 9 8 6 4 WD 7
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 4 1 1
Գրան-Պրիի փուլեր 11
Գրան-Պրիի փուլեր 7 12
Գրան-Պրիի փուլեր 7
Ձմեռային ունիվերսիադայում գեղասահքի մեդալակիրների ցանկը 15
Finlandia Trophy 8
Nebelhorn Trophy 2 9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արինա Մարտինովա» հոդվածին։