Մարինա Կուդրյավցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Կուդրյավցևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Марина Григорьевна Титова
ռուս.՝ Марина Григорьевна Кудрявцева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 1, 1952(1952-07-01) (71 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Մարինա Կուդրյավցևա (ռուս.՝ Кудрявцева, Марина Григорьевна, հուլիսի 1, 1952(1952-07-01), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Տիտովան ներայացնում էր «Սպարտակ» ակումբը (Մոսկովյան շրջան)։ Մարզվում էր Վիկտոր Կուդրյավցևի ղեկավարությամբ։ Առաջին հաջողությունները 1970 թվականին էին, երբ անսպասելիորեն հաղթեց «Московские коньки» տուրնիրը, այնուհետև 1971 թվականի հունվարին Ռիգայում դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Սակայն Եվրոպայի իր միակ առաջնությունում Տիտովան անհաջող ելույթ ունեցավ, գրավելով տասներկուերորդ տեղը, զիջելով նույնիսկ 1971 թվականին ԽՍՀՄ առաջնությունում երկրորդ տեղը գրաված Ելենա Ալեքսանդրովային, ինչից հետո էլ ղեկավարությունը որոշեց Ալեքսանդրովային ուղարկել 1971 թվականի Աշխարհի գավաթի առաջնությանը։ Չնայած 1971/72 թվականների «Московские коньки» մրցաշրջանի նոր հաղթանակներին` 1972 թվականին միջազգային մրցաշարերի ուղարկվեց Մարինա Սանայան։ Սակայն 1972 թվականի ապրիլի տասնմեկին Տիտովան նորից դարձավ Մինսկում կայացած ԽՍՀՄ առաջնության հաղթողը` կատարելով եռակի թռիչք։ Այնուհետև ավարտեց ելույթը։

Մարինայի արագ ու անսպասելի հաջողությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա միակ խորհրդային գեղասահորդ էր, որը եռակի ցատկ կատարեց, բայց ոչ միշտ էր հետևողական։

Այնուհետև Տիտովան ամուսնացավ իր մարզիչ Վ. Կուդրյավցևի հետ (զույգը տղա ունի` Անտոնը)։ Մարզել է մի շարք անվանի գեղասահորդների, այդ թվում` Իգոր Պաշկևիչը, Վիկտորյա Վոլչկովան[1], Յուլյա Սոլդատովան[2], Յուլյա Լաուտովան[3], Ելենա Սոկոլովան[4], Ալեքսանդր Ուսպենսկին[5], Իվան Բարիևը[6] և այլն։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/Տարի 1970 1971 1972 1973
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 12
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 6 1 1 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ.Վոլչկովան(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. Յուլյա Սոլդատովան(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. Յուլյա Լաուտովան(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. Ելենա Սոկոլովան(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. Ալեքսանդր Ուսպենսկին(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  6. Իվան Բարիևը(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Կուդրյավցևա» հոդվածին։