Վիկտորյա Վոլչկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորյա Վոլչկովա
2011 Rostelecom Cup - Volchkova.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Виктория Евгеньевна Буцаева
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 30, 1982(1982-07-30) (37 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Մարինա Կուդրյավցևա, Ելենա Չայկովսկայա, Օլեգ Վասիլև և Վիկտոր Կուդրյավցև

Վիկտորյա Վոլչկովա (ռուս.՝ Викто́рия Евге́ньевна Волчко́ва, հուլիսի 30, 1982(1982-07-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում: Վոլչկովան հիմնական մրցումներում ոսկե մեդալներ երբեք չի նվաճել, սակայն նա միակ կինն է, ով չորս անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնությունում եղել է բրոնզե մրցանակակիր: Այս պահին գեղասահքի մարզիչ է:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 13 տարեկանը մարզվել է Սանկտ-Պետերբուրգում` Ալեքսեյ Միշինի խմբում, սակայն մարզումներն անց էր կացնում նրա օգնական Գալինա Կաշինան, քանի որ Միշինը այդ ժամանակ մենասահորդներով չէր զբաղվում[1]: 1995 թվականին տեղափոխվել է Մոսկվա` Վիկտոր Կուդրյավցևի մոտ մարզվելու: Նրա ղեկավարությամբ Վոլչկովան չորս անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի բրոնզե մրցանակակիր, գեղասահորդների աշխարհի առաջնության պատանիների կարգում` երկու անգամ բրոնզե մրցանակակիր: 2002 թվականին մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիադային և գրավել 9-րդ տեղը:

Վիկտորյա Վոլչկովան 2006 թվականի Եվրոպայի առաջնությանը

2002 թվականի հունիսին մեկնել է մարզվելու Չիկագոյում (ԱՄՆ)` Օլեգ Վասիլևի մոտ[2]: Վասիլևի ղեկավարությկամբ էլ Վիկտորյան հաղթում է Գրան-Պրիի մոսկովյան էտապը` սենսացիոն կերպով հաղթելով Սաշա Քոուենին և Իրինա Սլուցկայային[2], զբաղեցրեց երրորդ տեղը; Սակայն 2003 թվականի ամռանը մարզիկը վերադարձավ Մոսկվա` նշելով, որ Վասիլևի խմբից նրան դուրս են մղել Տատյանա Տատմյանինան և Մաքսիմ Մարինինը` պատճառաբանելով, որ չեն ցանկանում վերջինիս հետ կիսել մարզչի ուշադրությունն ու ժամանակը[3]:

Նոր մարզչի` Ելենա Չայկովսկայայի հետ Վոլչկովան մրցաշրջանը վատ սկսեց. Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը: Մարզիկին ասես հետապնդում էին վնասվածքներն ու հիվանդությունները, իսկ Չայկովսկայայի հետ ընդհանուր լեզու գտնել այդպես էլ չհաջողվեց[3]: 2004 թվականի հունվարին Վոլչկովան վերադարձավ Կուդրյավցևի խումբ: Նրա հետ սկսեց աշխատել Մարինա Կուդրյավցևան[4]:

2006 թվականին Ռուսաստանի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնելու շնորհիվ ընդգրկվեց Թուրինի օլիմպիադայի հավաքականի կազմում, սակայն անմիջապես մեկնումից առաջ ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մասնակցությունից: Այդ վնասվածքի, իսկ հետո էլ մենիսկի վիրահատության պատճառով Վիկտորյան երկար ժամանակ ապաքինվեց: Փորձեց վերադառնալ սպորտ[5], սակայն, 2007 թվականին կայացած Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնելով 5-րդ տեղը, որոշեց ավարտել կարիերան[6]:

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային կարիերայի ավարտից հետո «Москвич» սահադաշտում Վիկտոր Կուդրյավցևի հետ աշխատում է որպես մարզիչ: Աշխատել է այնպիսի սպորտսմենների հետ, ինչպիսիք են Արինա Մարտինովան, Սերգեյ Դոբրինը[7], ղեկավարում է «Москвич» օլիմպիական ռեզերվի սպորտային դպրոցի գեղասահքի բաժինը[8]:

Վիկտորյա Վոլչկովայի խմբում են մարզվում Սոֆյա Բիրյուկովան[9], Պոլինա Կորոբեյնիկովան[10], Նիկիտա Միխայլովը և ուրիշներ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ռուս հոկեյիստ Յուրի Բուցաևի հետ: 2012 թվականի մարտի 10-ին ծնվել է նրանց որդին[11]:


Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդյունքները 2001 թվականից հետո
Մրցումներ/Մրցաշրջան 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Ձմեռային օլիմպիական խաղեր 9
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 5 15
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 8 9
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 6 2 5
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 3
Skate America| Գրան-Պրի սերիայի փուլերը 3 6
Cup of China|Գրան-Պրի սերիայի փուլերը 7 2
Trophee Lalique|Գրան-Պրի սերիայի փուլերը 4
Գրան-Պրի սերիայի փուլերը: Cup of Russia 2 1 8
NHK Trophy|Գրան-Պրի սերիայի փուլերը 2 5
Կառլ Շեֆերի հուշամրցաշար 1
Finlandia Trophy 3
  • Մինչ 2001 թվականի արդյունքները


Մրցումներ/Մրցաշրջաններ' 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000 2000—2001
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 6 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 3 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 3 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7 5 3 3 2
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 6
Skate America|Գրան-Պրի սերիայի փուլերը 5 4
Trophee Lalique|Գրան-Պրի սերիայի փուլերը 2 2
Գրան-Պրի սերիայի փուլերը: Cup of Russia 2 5
NHK Trophy|Գրան-Պրի սերիայի փուլերը 4 2
Բարի կամքի խաղեր 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]