Վիկտորյա Մոդեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիկտորիա Մոդեստաից)
Վիկտորյա Մոդեստա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1988(1988-02-25) (36 տարեկան)
ԾննդավայրԴաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Լատվիա
Մասնագիտությունմոդել և հեղինակ-կատարող
ԱշխատավայրCrazy Horse?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքviktoriamodesta.com
 Viktoria Modesta Վիքիպահեստում

Վիկտորյա Մոդեստա (իսկական անունը՝ Վիկտորյա Մոսկալովա (անգլ.՝ Viktoria Modesta Moskalova), փետրվարի 25, 1988(1988-02-25), Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի, բրիտանացի երգչուհի և այլընտրանքային ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան ծնվել է Դաուգավպիլսում 1988 թվականի փետրվարի 25-ին։ Ծննդյան ժամանակ բժշկական սխալի պատճառով ստացել է ձախ ոտքի ուժեղ հոդախախտում։ Տարել է բազմաթիվ վիրահատություններ, որոնք արդյունք չեն տվել։ Վեց տարեկանից հաճախել է Դաուգավպիլսի երաժշտական դպրոց՝ դաշնամուրի և վոկալի դասերի։ 1999 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն։ 2007 թվականին ոտքը մինչև ծունկ անդամահատել են։ Դրանից հետո հասել է հաջողության որպես երգչուհի և այլընտրանքային ֆոտոմոդել։ Օգտագործում է ութ տարբեր պրոթեզ, որոնցից ամենատարօրինակը և հայտնին սև, սուր սեպի ձև ունի[3][4]։

Վիկտորյան ելույթ է ունեցել Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որ իր օրինակով ոգևորի բոլոր սահմանափակ հնարավորություններով մարդկանց։ Մասնակցել է «Պարեր սառույցի վրա» նախագծին, որտեղ մասնակցելու համար նրա համար սվարովսկու բյուրեղներով ոտք են պատրաստել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Մոդեստա» հոդվածին։