Վիլյամ Փեյջ
Վիլյամ Փեյջ անգլ.՝ William Page | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1811[1] |
Ծննդավայր | Օլբանի, ԱՄՆ և Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1885[2][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Տոտտենվիլլ, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | View of Athens? |
William Page (1811-1885) Վիքիպահեստում |
Վիլյամ Փեյջ (անգլ.՝ William Page, հունվարի 3, 1811[1], Օլբանի, ԱՄՆ և Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 1885[2][3], Տոտտենվիլլ, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամ Փեյջը ծնվել է 1811 թվականին։ Ինը տարեկան էր, երբ ծնողների հետ բնակության տեղափոխվեց Նյու Յորք։ 1822 թվականին սկսում է վարձատրվել Նյու Յորքի Ամերիկյան ինստիտուտից՝ հնդկական թանաքով աշխատելու համար։ Տասնչորս տարեկանում սկսում է ուսումնասիրել օրենքները՝ իրավաբան Ֆրեդերիկ դը Փեյստերի գրասենյակում, սակայն շուտով հեռանում է այնտեղից և ընդունվում դիմանկարների վարպետ նկարիչ Ջեյմս Հերինգի արվեստանոց։ Վիլյամը մեկ տարուց էլ կարճ ժամանակում դառնում է նշանավոր նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար Սեմյուել Մորզեի աշակերտը, որի միջոցով անդամակցեց Նյու Յորքի Դիզային ազգային ակադեմիային։ Այստեղ Վիլյամի՝ անտիկ ոճով ստեղծած նկարները արծաթե մեդալ բերեցին նրան։ Բայց, լինելով պրեսբիտերական եկեղեցու անդամ, նա որոշեց ծառայության մտնել այնտեղ։ Անդովեր և Ամհերսթ քաղաքներում նա երկու տարի աստվածաբանություն ուսումնասիրեց, որից հետո կրկին վերադարձավ կերպարվեստին։ Մեկ տարի դիմանկարներ նկարելով Օլբանի քաղաքում, նա վերադարձավ Նյու Յորք։ 1836 թվականին Վիլյամն ընտրվեց Ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ 1847 թվականից հետո նա մեկնեց Իտալիա և տասնմեկ տարի ապրեց Ֆլորենցիայում և Հռոմում։ Իտալիայում ապրած տարիներին Վիլյամ Փեյջը ստեղծեց անգլիացի բանաստեղծներ Ռոբերտ և Էլիզաբեթ Բրաունինգների և անգլիացի ու ամերիկացի ուրիշ հանրահայտ մարդկանց դիմանկարները։ Այդ ընթացքում նա նաև հիանալի առիթ ունեցավ ուսումնասիրելու նշանավոր նկարիչների ու հատկապես Տիցիանի ստեղծագործություններին, որոնցով նա խիստ հիացած էր և ձգտում էր բացահայտել նրա նկարելու մեթոդն ու տեխնիկան։ Տիցիանի կտավների ընդօրինակումներն այնքան հիանալի էին ստացվել, որ դրանցից մեկը Ֆլորենցիայի իշխանություններն առգավեցին՝ կարծելով, թե բնօրինակն է։ 1860 թվականին Վիլյամ Փեյջը վերադարձավ Նյու Յորք, որտեղ 1871-1873 թվականներին եղավ ակադեմիայի նախագահը։ Նա մահացավ 1885 թվականին 74 տարեկան հասակում։ Չնայած նա որպես նկարիչ ստեղծագործել է 1830-1860 թվականների ընթացքում, բայց նրա համբավը մեծապես տուժեց հատկապես կյանքի վերջին շրջանում՝ նկարչական ոճը հաճախ փոխելու պատճառով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Google Arts & Culture — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Sokol D. M. Page, William // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T064585
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Smithsonian Institution: Collections Search Center: Josiah Quincy". Retrieved 27 January 2012.