Վիլհելմ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլհելմ Անդերսոն
Wilhelm Anderson.jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1880(1880-10-28)[1][2]
Մինսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 26, 1940(1940-03-26)[1][2] (59 տարեկանում)
Մենձիժեչ, Gmina Międzyrzecz, Międzyrzecz County, Lubusz Voivodeship, Լեհաստան[1]
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
Ալմա մատերՏարտուի համալսարան, Կազանի Դաշնային համալսարան և Kazan Gymnasium?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան և Դիսերտացիա
ՀայրNikolai Anderson?

Վիլհելմ Ռոբերտ Կարլ Անդերսոն (բելառուս․՝ Вільгельм Роберт Карл Андэрсан, հոկտեմբերի 28, 1880(1880-10-28)[1][2], Մինսկ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 26, 1940(1940-03-26)[1][2], Մենձիժեչ, Gmina Międzyrzecz, Międzyrzecz County, Lubusz Voivodeship, Լեհաստան[1]), գերմանական ծագմամբ էստոնառուսական աստղաֆիզիկոս, հայտնի է աստղերի ֆիզիկական կազմության հետազոտություններով

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Անդերսոնը ծնվել է Մինսկում (այժմ՝ Բելառուսիա) բնիկ գերմանացիների ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրներն են հայտնի մաթեմատիկոս Օսկար Անդերսոնը (1887-1960) և բանահավաք Վալտեր Անդերսոնը (1885-1962)։ Պատանեկան տարիներն անցել են Կազանում, որտեղ նրա հայրը՝ Նիկոլայ Անդերսոնը (1845-1905) Կազանի համալսարանի դասախոս էր և զբաղվում էր ուգրո-ֆիննական լեզուների ուսումնասիրությամբ։

Վիլհելմը սովորել է նույն համալսարանում՝ 1909 թվականին ավարտելով մաթեմատիկայի և գիտության ֆակուլտետը։ 1910-1928 թվականներին որպես ֆիզիկայի ուսուցիչ աշխատել է Սամարայում, 1918-ից՝ Մինսկում։ Եղբոր՝ Վալտեր Անդերսոնի հետ 1920 թվականին տեղափոխվել է Տարտու (Էստոնիա)։ 1923 թվականին Տարտուի համալսարանում ստանում է աստղագիտության մագիստրոսի աստիճան, իսկ 1927 թվականին դառնում է գիտությունների դոկտոր, նրա դիսերտացիան նվիրված էր արևապսակի ֆիզիկային։ Որակավորման բարձրագույն փուլն անցել է 1934 թվականին։ 1936 թվականին դարձել է Տարտուի համալսարանի ընթերակա պրոֆեսոր։ Ինչպես շատ բալթիական գերմանացիներ, 1939 թվականի վերջին վերաբնակեցվում է Գերմանիայում, որտեղ որոշ ժամանակ անց մահանում է Մեզերից-Օբրավալդե առողջարանում (գերմ.՝ Meseritz-Obrawalde

Անդերսոնի ամենահայտնի գիտական աշխատությունը վերաբերում է սպիտակ թզուկ աստղերի զանգվածի վերին սահմանին՝ հրատարակված 1929 թվականին Տարտուում։ Այժմ այդ մեծությունը կրում է Չանդրասեկարի մեծություն անունը։ Անդերսոնի անունն է կրում Սթոուներ-Անդերսոնի հավասարումը։

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Über die Existenzmöglichkeit von kosmischem Staube in der Sonnenkorona. Zeitschrift für Physik 28, Berlin, 1924.
  • Über die Grenzdichte der Materie und der Energie. Zeitschrift für Physik 56, Berlin, 1929.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]