Վիլլա Ելենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Ելենա
Տեսակտեսարժան վայր և հյուրանոց
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Հյուրանոցը նախահեղափոխական լուսանկարում

«Վիլլա Ելենա» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Вилла Елена»), 20-րդ դարի սկզբի հինգհարկանի հյուրանոց Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնում, որը կառուցվել է մոդեռն ոճով[2]։

Հասցեն` Ղրիմ, Յալթա, Կրասնովի փողոց, 2[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականից մինչև 1907 թվականը ներկայիս «Վիլլա Ելենայի» տեղում «Դարսանա» ամառանոցն էր, որը 1907 թվականին գնում է սարատովցի վաճառական Իվան Վասիլևիչ Տիխոմիրովը։ Որոշ ժամանակ անց Տիխոմիրովը որոշում է ամբողջությամբ վերակառուցել շենքը։ Նախագիծը նա պատվիրում է յալթացի հայտնի ճարտարապետ Լև Նիկոլաևիչ Շապովալովին (1873-1957)[2]։

Վիլլայի շինարարությունն ավարտվել է 1912 թվականի աշնանը։ Այդ պահին «Վիլլան» Յալթայի ամենաբարձր շենքն էր, ուներ սեփական այգի և վերելակ (դա Յալթայի առաջին վերելակն էր[3])։ 1912-1918 թվականներին «Վիլլա Ելենան» հյուրընկալել է նշանավոր մարդկանց` որպես 1-ին կարգի հյուրանոց, որը ղեկավարում էր վաճառական Տիխոմիրովի կինը` Ելիզավետա Իվանովնան[2]։

1912 թվականի սեպտեմբերի 16-ին «Ռուսսկայա Ռիվիերա» թերթը (թիվ 208) հայտարարություն է տարածել Առափնյա փողոցում «Վիլլա Ելենա» հարմարավետ և կահավորված հյուրանոցի բացման մասին[2]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1920 թվականի աշնանը, «Վիլլա Ելենան» ազգայնացվեց[2]։

Խորհրդային իշխանության օրոք շենքն օգտագործվել է որպես առողջարան, իսկ ավելի ուշ` որպես առողջարանային պոլիկլինիկա։ 2000 թվականին սկսվել է շենքի հիմնանորոգումը։ Տարածքն ընդլայնվել է, խախտվել է ճարտարապետական ոճը։ 2007 թվականին «Վիլլա Ելենան» վերաբացվել է որպես Villa Elena Hotel & Residences[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Вилла «Елена»».
  3. «Улица им. Чехова». Վերցված է 2019 Փետրվար 22-ին.