Jump to content

Վիա դե լա Պլատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիա դե լա Պլատա (Արծաթե ճանապարհ)

Վիա դե լա Պլատա, Արծաթե ճանապարհ (իսպ.՝ Vía de la Plata), հին ճանապարհ , որը գտնվում է Պիրենեյան թերակղզու արևմտյան մասում։ Դարեր շարունակ նրանով երթևեկում էին առևտրական քարավանները և ուխտավորները։ Ճանապարհի վերջնակետներն էին՝ հարավում՝ Մերիդա քաղաքը և հյուսիսում՝ Աստորգան, բայց ճանապարհը շարունակվում էր դեպի հարավ մինչը Սևիլյա և դեպի հյուսիս մինչև Գիգիա։

1998 թվականին Իսպանիայի կառավարությունը առաջարկեց Արծաթե ճանապարհը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատված Վիա դե լա Պլատա ճանապարհից

Ճանապարհի իսպանական անվանումը՝ Վիա դե լա Պլատա բառացի թարգմանությամբ նշանակում է «Արծաթե ճանապարհ»։ Ինչպես հայտնի է, հռոմեական ժամանակաշրջաններում Պիրենեյան թերակղզում շատ արծաթ է արդյունահանվել, և մեկը մյուսի հետևից քարավանները շարժվում էին իսպանական ճանապարհներով՝ թանկարժեք մետաղը հասցնելով նավահանգիստներ։ Բայց ճանապարհի անվանումը կապված չէ հին հռոմեացիների հետ, այն առաջացել է արաբական Bal’latta բառակապակցությունից[1], որը նշանակում է «լայն քարահատակ ճանապարհը»։ 1-ին դար դարում Սևիլյայից մինչև Աստորգա ճանապարհը ամբողջությամբ սալարկվեց քարերով։ Անտիկ ժամանակներում ճանապարհը չուներ որևէ առանձնահատուկ անվանում։

Ճանապարհի կառուցման նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար, հռոմեացիները սկսել են ճանապարհի շինարարությունը Մերիդա քաղաքից, որը Լուսիտանիայի մայրաքաղաքն էր, և շարունակել են դեպի հյուսիս, որպեսզի նվաճեն այնտեղ բնակվող կելտական ցեղերին։ Ամբողջ ճանապարհի երկարությամբ պահպանվել են բնորոշ հետքեր, որոնք էլ վկայում են, որ ճանապարհը կառուցել են հենց հռոմեացիները։ Գայոս Պլինիոս Սեկունդոսը, որը Մ․թ․ա․ 73 թվականին Տառակոյան Իսպանիայի պրոկուրատոր էր, գրել է, որը այդ ճանապարհը կառուցվել է ոսկու տեղափոխման նպատակով։ Քաղաքը կապում էր երկու կարևոր շրջաններ՝ Լաս Մեդուլասը, որը Իսպանիայի հյուսիսարևմտյան մասի ոսկու արդյունահանման վայր էր, և Ռիյո Տինտո գետը Անդալուզիաում, որտեղ առ այսօր արդյունահանվում է պղինձ և երկաթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Celtiberia.net. «Vía de la Plata: Etimología». Archivado desde el original el 28 de noviembre de 2015. Consultado el 10 de abril de 2009. Artículo de J. Rodríguez Morales sobre este tipo de topónimos.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիա դե լա Պլատա» հոդվածին։