Վերոնիկա Էչեգի
| Վերոնիկա Էչեգի | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | հունիսի 16, 1983[1] |
| Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա[1] |
| Վախճանի թիվ՝ | օգոստոսի 24, 2025[2] (42 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Մադրիդ, Իսպանիա[2] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 1531585 |
Վերոնիկա Էչեգի (իսպ.՝ Verónica Fernández Echegaray, հունիսի 16, 1983[1], Մադրիդ, Իսպանիա[1] - օգոստոսի 24, 2025[2], Մադրիդ, Իսպանիա[2]), կինոյի և հեռուստատեսության իսպանացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էչեգին ծնվել և մեծացել է Մադրիդում։ Սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[7]։
Առաջին մեծ դերը ստացել է 2006 թվականի ռեժիսոր Բիգաս Լունայի «Իմ անունն է Հուանի» ֆիլմում, ինչի համար նա առաջադրվել է «Գոյա» մրցանակի՝ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար[8]։ 2008 թվականին թողարկվել է «Իմ բանտային բակը» ֆիլմը, որում խաղացած դերի համար Էչեգին առաջադրվել է «Գոյա» մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար[9]։ Ինչպես նաև 2011 թվականին առաջադրվել է այդ կատեգորիայով «Կատմանդու՝ երկնքի հայելի» ֆիլմում աշխատանքի համար[10]։
Նրա առաջնաելույթը բրիտանական կինոյում դարձել է դերը «Ճագարը և ցուլը» ֆիլմում՝ թողարկված 2009 թվականին։ Նա նաև մշտական դեր է ունեցել 2015-2018 թվականների բրիտանական «Ֆորտիտյուդ» սերիալում[11]։
2018 թվականին խաղացել է «Թրաստ» ամերիկական կենսագրական հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Լուսիանուի Փոլ Գեթիի ընկերուհիներից մեկի դերը[12]։
42 տարեկանում վախճանվել է քաղցկեղից՝ 2025 թվականի օգոստոսի 24-ին, Մադրիդում[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2006 | ֆ | Իմ անունն է Հուանի | Yo soy la Juani | Հուանի |
| 2007 | ֆ | Հպվել երկնքին | Tocar el cielo | Ելենա |
| 2008 | ֆ | Իմ բանտային բակը | El patio de mi cárcel | Իսա |
| 2008 | ֆ | 8 հանդիպում | 8 citas | Վանե |
| 2009 | ֆ | Ճագարը և ցուլը | Bunny and the Bull | Էլոիզա |
| 2011 | ֆ | Վերբո | Verbo | Մեդուսա |
| 2011 | ֆ | Կատմանդու՝ երկնքի հայելին | Katmandú, un espejo en el cielo | Լաիա |
| 2012 | ֆ | Ցերեկային սառը լույս | The Cold Light of Day | Լյուչիա Քալդերա |
| 2013 | ֆ | Իմ ամենամեծ իսպանական ընտանիքը | La gran familia española | |
| 2015-2018 | ֆ | Ֆորտիտյուդ | Fortitude | Ելենա Լեդեսմա |
| 2016 | ֆ | Սուսաննա դու ինձ սպանում ես | Me estás matando, Susana | Սուսաննա |
| 2017 | ֆ | Իմ կամքի համար | Lasciati andare | Քլաուդիա |
| 2018 | ս | Թրաստ | Trust | Լուսիանա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1017966168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Belinchón G. Muere a los 42 años la actriz Verónica Echegui, talento ineludible del cine español de las dos últimas décadas (իսպ.) — 2025.
- ↑ https://www.premiosgoya.com/36-edicion/nominaciones/por-categoria/
- ↑ https://www.imdb.com/name/nm1531585/awards?ref_=nm_awd
- ↑ Ara (կատ.) — Barcelona: Edició de Premsa Periòdica Ara, 2010. — ISSN 2014-010X; 2014-0118
- ↑ https://www.cultura.gob.es/actualidad/2025/12/251216-medallas-merito-bellas-artes.html
- ↑ «Exclusive: Veronica Echegui, Emma Hamilton Join 'Cold Light of Day'».
- ↑ «Yo soy la Juani».
- ↑ «El patio de mi cárcel».
- ↑ «Katmandú, un espejo en el cielo».
- ↑ «The ice breaker: Verónica Echegui on her role in new TV show Fortitude and living in London».
- ↑ «'Trust': Michael Esper To Co-Star In FX Getty Drama Series; Veronica Echegui To Recur».
- ↑ «Muere la actriz Verónica Echegui a los 42 años de edad». RTVE.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Էչեգի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 16 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 2025 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Իսպանացի դերասանուհիներ
- Իսպանացի կինոդերասանուհիներ
- Իսպանացի կինոռեժիսորներ
- Իսպանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Իսպանացի սցենարիստներ