Վերմինոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերմինոֆոբիա

Վերմինոֆոբիա (անգլ.՝ vermin, մակաբույծ և հին հունարեն՝ φόβος, վախ), հոգեբանության ֆոբիաներից մեկը, միկրոօրգանիզմներից, բակտերիաներիցից, մանրէներից և վիրուսներից ինչ որ հիվանդությամբ վարակվելու վախ։ Այդ ֆոբիայի հայտնի կրողներից էին Մայկովսկին և Նիկոլայ II։ Մայկովսկու մոտ այդ ֆոբիան առաջացավ այն ժամանակ, երբ նրա հայրը մահացավ արյան վարակից։ Հաճախ այդ ֆոբիան շահագործում են լվացող միջոցներ, փոշեկուլներ, խնամքի պարագաներ արտադրողները, առաջարկելով հակամիկրոբային ապրանքներ, որոնք իրենց պնդմամբ վերացնում են գրեթե ամբողջ միկրոօրգանիզմները։ Իրականում այդպիսի միջոցները վերացնում են միկրոօրգանիզմների միայն մի մասը, որոնք սովորաբար վնասակար չեն առողջ մարդու համար։ Պահպանվում են առավել դիմացկուն միկրոօրգանիզմները, որոնց դեմ դժվար է պայքարել։ Բացի այդ, մանրէազերծ միջավայրում, առանց միկրոբների, մարդու իմունային համակարգը աստիճանաբար դադարում է կատարել իր ֆունկցիաները, քանի որ ոչնչի դեմ չի պայքարում և մարդը դառնում է դյուրընկալ տարբեր վարակների նկատմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]