Վերդի Վերխաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերդի Վերխաչյան
Ծննդյան անունհայ․՝ Վերդի Առաքելի Խաչատրյան
Ծնվել էմայիսի 15, 1915(1915-05-15)
ԾննդավայրԲադարա, Խոջալուի շրջան, Ադրբեջան
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Վերդի Առաքելի Խաչատրյան (մայիսի 15, 1915(1915-05-15), Բադարա, Խոջալուի շրջան, Ադրբեջան - անհայտ), հայ բանաստեղծ, մանկավարժ: ԽՄԿԿ անդամ 1941 թվականից: Անվան առաջին վանկի և ազգանվան առաջին ու վերջին վանկերի մեկտեղումից կազմել է Վերխաչյան գրական անունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդի Խաչատրյանը ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին, Բադարա (Ասկերանի շրջան) գյուղում: 1939 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Ուսանելու տարիներին միաժամանակ գրական աշխատող է եղել Ադրբեջանի ռադիոկոմիտեի խմբագրությունում: 1939-1942 թվականներին ուսուցչություն է արել հայրենի Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում: 1942-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946-1956 թվականներին եղել է Բադարայի դպրոցի դասատու և ուսմասվար, 1956-1957 թվականներին՝ Նախիջևանիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1957-1959 թվականներին՝ Խնձրիստանի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1959-1962 թվականներին՝ Բադարայի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1962 թվականից՝ Բադարայի դպրոցի ուսուցիչ: Վերխաչյանի առաջին բանաստեղծությունը («Երգ կառուցման») տպագրվել է 1934 թվականին, «Խորհրդային Ղարաբաղ» թերթում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 525-526։