Վերգինե Թառայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Վերգինե Թառայան
Վերգինե Թառայան.jpg
Ծնվել է նոյեմբերի 6, 1905(1905-11-06)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է ապրիլի 15, 1985(1985-04-15) (79 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Հաստատություն(ներ) Երևանի պետական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Անդամակցություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1954)
Պարգևներ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան

Վերգինե Մակարի Թառայան (1905, նոյեմբերի 6, Թիֆլիս - 1985, ապրիլի 16, Երևան), քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1956), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1956 թվականից[1]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգինե Թառայանը ծնվել է 1905 թվականին Թիֆլիսում։ 1924-1929 թվականներին սովորել է Թիֆլիսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի քիմիա-դեղագործության բաժնում։ 1929 թվականից աշխատել է Երևանի ժողտնտխորհի կենտրոնական քիմիական լաբորատորիայում, որտեղ շուրջ երկու տարի զբաղվել է հանքանյութերի անալիզով։

1933 թվականին աշխատել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ընդհանուր քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ[2], 1935-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում: 1938 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1939 թվականին ստացել է դոցենտի կոչում։

1938-1942 թվականներին, 1946-1954 թվականներին և 1962-1977 թվականներին Թառայանը եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի վարիչ, 1961-1964 թվականներին՝ քիմիայի ֆակուլտետի դեկան։ 1965 թվականից ԽՍՀՄ ԳԱ վերլուծական քիմիայի գիտական խորհրդի անդամ, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, «Հայկական սովետական հանրագիտարանի» խորհրդի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թառայանը ձեռնարկել է նոր գիտական աշխատանքներ մերկուրոմիացությունների վերականգնող հատկությունների ուսումնասիրության ուղղությամբ, մշակել բազմաթիվ տարրերի և իոնների որոշման նոր եղանակներ, ստեղծել ծավալային անալիզի նոր եղանակ՝ մերկուրոռեդուկտոմետրիան։ 1967 թվականից զբադվել է նաև հազվագյուտ տարրերի, ազնիվ մետադների միկրոքանակների որոշման լուծահանման-լուսաչափական նոր եղանակների ուսումնասիրությամբ։ Հիշարժան են նրա հիմնային ներկանյութերի և հետերոպոլիթթուների փոխազդեցության համալիր ուսումնասիրությանը նվիրված աշխատությունները։ Հեղինակ է ավելի քան 200 աշխատության և մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է շուրջ 30 թեկնածուական ատենախոսություն[3]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1961
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որակական քիմիական անալիզի տեսական հիմունքները, Երևան, 1966 (համահեղինակ)։
  • Խնդրագիրք անալիտիկ քիմիայի դասընթացի, Երևան, 1965 (համահեղինակ)[4]:
  • Аналитическая химия рения, Ер., 1966.
  • Меркуроредуктометрия. Меркуроредуктометрия как редуктометрический метод объемного анализа, Ер., 1980[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]