Վերափոխման եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերափոխման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ուղղափառ տաճար
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԼվով
ԴավանանքOrthodox Church of Ukraine?
Հիմնական ամսաթվերը1629
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
ԱնվանվածՎերափոխումն Աստվածածնի
ՃարտարապետPaweł Rzymianin?
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1629
Բարձրություն66 մետր
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Dormition, Lviv Վիքիպահեստում
lvivbest.com/uk/churches/uspenska-cerkva
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)

Լվովի Վերափոխման եկեղեցական համալիր (ուկրաիներեն՝ Успенська (Волоська) церква у Львові), Վերածննդի ճարտարապետության հուշարձան (16-17-րդ դարեր), գտնվում է Պոդվալնայա փողոց 9 հասցեում։

Եկեղեցու շուրջը կենտրոնացել է քաղաքի ուղղափառ համայնքը։ XVI դարի կեսերին այստեղ ստեղծվել է Լվովի Վերափոխման Եղբայրությունը, որտեղ գործում էին տպարան և դպրոց։ Եկեղեցում է գտնվում ռուսական երկգլխանի արծվի պատկերը՝ որպես հիշատակ եկեղեցու կառուցմանը։ Դրա համար միջոցները նվիրաբերվել են ռուս ցար Ֆյոդոր Իվանովիչի կողմից 1592 թվականին։

Համալիրն իր մեջ ներառում է մի քանի հուշարձաններ։ Վերափոխման եկեղեցու ներքին հարդարանքը զարդարված է 17-18-րդ դարերի նկարներով, այնտեղ տեղադրված են 1773 թվականի պատկերակալներ, պատուհաններին Պյոտր Խոլոդնու ապակենկարներն են (1920-1930-ական թվականներ)։

Երեք սրբերի մատուռը միացվել է Վերափոխման եկեղեցուն 19-րդ դարի կեսերին։ Զանգակատունը կառուցվել է Կոնստանտին Կորնյակտի միջոցներով և կրում է նրա անունը, բարձրությունը 65 մ է։ Եկեղեցին գտնվում է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավասության տակ[1][2]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերափոխման եկեղեցու ինտերիերը
Հուշատախտակ Վերափոխման եկեղեցու պատին` ի հիշատակ պատրիարք Մստիսլավին

Եկեղեցին կառուցվել է իտալական վերածննդի ոճով։ Պատերը բաժանված են որմնասյուներով, պատուհանների կամարներով և ճակատային մասի հարթ փորագրություններով, հյուսիսային և հարավային դռների կողափայտի փորագրություններով։ Վերևում փորագրված են նվիրատուների զինանշանները։ Քանդակները Լվովի վարպետներ Կոնստանտին և Յակով Կուլչիցկիներինն են։

Վերափոխման եկեղեցին իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ, որը ձգվում է Ռուսկայա փողոցով՝ կիսաշրջանաձև աբսիդով հասնելով մինչև Պոդվալնայա փողոց։ Տաճարը ունի երեք ապակեպատ գմբեթ, կենտրոնական գմբեթը հենվում է կամարների վրա, որոնք էլ՝ չորս տոսկանական սյուների վրա։ Նման պլանային-ծավալային կառուցվածքում երևում է արևմտյան վերածննդի և ուկրաինական շինարարական ավանդույթների միաձուլումը՝ առաջինը՝ բազիլիկյան հատակագծով և ճարտարապետական դեկորով, երկրորդը՝ ավանդական գմբեթավոր ավարտով։ Արտաքինից պատերը, ըստ ներքին դասավորության, բաժանվում են համաչափ մակերևույթով տոսկանական որմնասյուներով, որոնք առանձնացված են պատուհանի արխիտրավով։ Ճակատային մասը ավարտվում է դորիական ֆրիզներով, տրիգլիֆներով և զարդապատկերներով։ Արտաքին տեսքը գեղեցկացնում են նաև աստվածաշնչյան և ավետարանական թեմաներով զարդաքանդակները։

Տաճարի ներքին հարդարանքում, որը բաղկացած է երեք մասից` բաբինեցից, գլխավոր նավից և խորանից, հիմնական գեղագիտական դերը կատարում է նյութը` սպիտակ տաշած քարը` լակոնիկ ճարտարապետական պլաստիկ սյուներով, կամարներով, քառանկյուն հարթ որմնասյուներով։ Կենտրոնական գմբեթը, որի հիմքը դորիական ֆրիզն է, զարդարված է կեսոններով և զարդանկարներով։ Նրա վերևում փորագրված են նվիրատուների զինանշանները, որոնք միջոցներ են հատկացրել տաճարի կառուցման համար։ Մյուս երկու գմբեթների հիմքում` բաբինեցում և զոհասեղանին, դորիական ֆրիզն է` մետոպներով և տրիգլիֆներով։ Պատերը բաժանվում են քառանկյուն հարթ որմնասյուներով, իսկ ինտերիերի ճարտարապետական ձևավորումը հարստացված է երկու սանդուղքաբազուկներով, որոնք տանում են դեպի հյուսիսային և հարավային պատերի պատկերասրահներ։ Լույսը եկեղեցի է մտնում բարձր պատուհանների միջով, որոնք զարդարված են XX դարի սկզբի լվովցի նկարիչ Պյոտր Խոլոդնու ապակենկարներով։

Եկեղեցում պահպանվել են 17-18-րդ դարերի արվեստի գործեր։ Դրանցից ամենաթանկարժեքը Քրիստոսի չարչարանքներին նվիրված սրբապատկերներն են, որոնք մնացել են 1630-1638 թվականների Վերափոխման պատկերակալներից։ Դրանք ստեղծվել են Լվովի արվեստագետներ Ֆյոդոր Սենկովիչի (1630, այրվել է) և Նիկոլայ Պետրախնովիչի (1638, այժմ՝ Լվովի հարևանությամբ գտնվող Բոլշիե Գրիբովիչի գյուղի եկեղեցում) կողմից, որը 19-րդ դարում փոխարինվել է Մ. Յաբլոնսկու պատկերակալով։ Կրկնապատկերի վերածված քսան սրբապատկերներից երեքը պատկանում են Սենկովիչի վրձնին («Տիրոջ մուտքը Երուսաղեմ», «Դեպի դժոխք» և «Ղազարոսի հարություն»), տասնչորսը՝ Պետրախնովիչին, մնացածը մեզ են հասել 18-րդ դարի երկրորդ կեսից։ Սրբապատկերն ինքնին գտնվում է Լվովի հարևանությամբ գտնվող Գրիբովիչի գյուղում, որտեղ այն վաճառվել է 1767 թվականին։ Պատերին մնացել են 17-րդ դարի սրբատաշ նկարչության նմուշներ։

18-րդ դարի երկրորդ կեսին Գալիցիայի (ուկրաինական) լեհ մանր ազնվական Ստրելբիցկիների տոհմից Թեոդոսիան՝ Միկլաշև գյուղի քահանա Ալեքսեյ Ստրելբիցկու կինը, Վերափոխման եկեղեցու համար նվիրաբերել է 6000 զլոտի։ Ի հիշատակ դրա, նրա դիմանկարը տեղադրվել է Վերափոխման եկեղեցում[3]։ Այսօր այդ դիմանկարը գտնվում է Բորիս Վոզնիցկու հավաքածուում՝ Լվովի արվեստի ազգային պատկերասրահում՝ Օլեսկի ամրոցի ցուցահանդեսում։

1779 թվականին եկեղեցին վնասվել է հրդեհից։ Վերակառուցվել է 1796 թվականին։ Այդ ժամանակ տանիքն ու կենտրոնական գմբեթը ենթարկվել են փոփոխությունների։ 1965-1973 թվականներին իրականացվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ։

Երեք սրբերի մատուռը կառուցվել է ավելի ուշ (օծվել է 1591 թվականին)։ Այն ունի պարզ ձևավորում՝ ուղղանկյուն երեք գմբեթներով, որոնք ավարտվում են ապակիներով։ Մուտքը՝ զարդարված որթատունկի զարդանախշերով, պատկանում է Լվովի ճարտարապետական գլուխգործոցներին։ Մատուռի կառուցումը վերագրվում է Պ. Կրասովսկուն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сторінка Ставропігійної Церкви Успення Пресвятої Богородиц Արխիվացված 2015-04-05 Wayback Machineі на сайті Львівського деканату УАПЦ
  2. Завтра три храми Львова відзначать престольний празник Успіння Пресвятої Богородиці//Львівська міська рада, 27.08.2019
  3. Петрушевич А. С. Дополненія по сводной Галицко-руской лѣтописи съ 1700 по 1772 года. — Львов, 1896. — Ч. І. — С. 334.