Կեսոն (ֆր.՝ caisson, լատին․՝ capsa — արկղ), ճարտարապետության մեջ սովորաբար քառանիստ կամ բազմանիստ արկղաձև խորացում առաստաղի, թաղի, կամարի, գմբեթի մակերեսին։
Ռիթմիկորեն դասավորված՝ կեսոններն ունեն կառուցվածքային, գեղարվեստական, ակուստիկ նշանակություն։