Վեներսբորգ
Բնակավայր | ||
---|---|---|
Վեներսբորգ | ||
շվեդ.՝ Vänersborg[1] | ||
Երկիր | Շվեդիա | |
Համայնք | Vänersborg? և Վեստերյոտլանդ | |
Հիմնադրված է | 1641 թ. | |
Մակերես | 1229±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▲24 112 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | |
Փոստային դասիչ | 46200–46299 | |
| ||
Վեներսբորգ (շվեդ.՝ Vänersborg), քաղաք Շվեդիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Շվեդիայի արևմտյան մասի Վեստերգյոտլանդ նահանգում։ Գտնվում է Շվեդիայի խոշորագույն Վենեռն լճի հարավային ափին` Գյոթա-Էլվ գետի ակունքի մոտ և Գյոթեբորգ քաղաքից 85 կմ հյուսիս-արևելք։
Մինչև 1998 թվականը քաղաքը եղել է Էլվսբորգ հողատիրույթի վարչական կենտրոնը, սակայն վերջինիս՝ հարևաններ Գյոթեբորգ-Բոհուսի և Սքարաբորգի հետ Վեստրա-Գյոտլանդին միավորվելուց հետո դարձել է Վեներսբորգ կոմունայի կենտրոնը։
Վեներսբորգն ունի ցուրտ ծովային կլիմա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Վեներսբորգը գտնվում է ավելի հին բնակավայրի տարածքում, որը 1644 թվականին քաղաքային կարգավիճակ ստանալու հետ միասին ձեռք բերեց ներկայիս անունը։ Քաղաքը եղել է կարևոր առևտրային կենտրոն և սահմանային կետով ռազմական կայազոր՝ պաշտպանվելով Գյոթա-Էլվ գետի և Վենեռն լճի տրանսպորտային երթուղիներով։ 17-րդ դարում Սկանդինավիայի տարածքում պատերազմի ժամանակ Վեներսբորգը բազմիցս գրավվել և ավերվել է։ 1690 թվականին այն դարձել է Էլվսբորգ հողատիրույթի վարչական կենտրոնը, որը 1998 թվականին ընդգրկվել է Վեստրա-Գյոթալանդ նոր հողատիրույթի կազմում։
1800 թվականին Վեներսբորգում բնակվում էր շուրջ 1500 մարդ։ Թրոլլհեթթե և Գյոթա ջրանցքների կառուցումից հետո քաղաքն արագորեն զարգացել է։ 1834 թվականին աղետալի հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է քաղաքի կենտրոնը, այդ պատճառով կենտրոնի շենքերը հիմնականում թվագրվում են 19-րդ դարի երկրորդ կեսին։ 20-րդ դարում Վեներսբորգը դարձավ ծառայությունների ոլորտի խոշոր կենտրոն, իսկ հարևան Թրոլլհեթթանը վերածվեց արդյունաբերական կենտրոնի։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին քաղաքում անցկացվել է հոկեյի աշխարհի առաջնությունը[4]։ 2019 թվականին ևս քաղաքում անցկացվել է հոկեյի աշխարհի առաջնությունը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ «Vanersborg, Sweden Climate Summary». Weatherbase. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Next Bandy World Championships will be held in Vanersborg, Sweden». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ bandynet.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներսբորգ» հոդվածին։ |
|