Վեներա Բորգեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա Բորգեզե
տեսակարձան
քանդակագործանհայտ
տարի2-րդ դար
բարձրություն192 սանտիմետր
լայնություն78 սանտիմետր
ստեղծման վայրԻտալիա
ժանրնյու և դիցաբանական քանդակ
նյութմարմար
գտնվելու վայրCour du Sphinx? և Salle 344 - Classic and hellenistic greek art?
հավաքածուԲորգեզե ժողովածու և Լուվրի հունական, հռոմեական և էտրուսկյան հնությունների բաժանմունք
սեփականատերՖրանսիական պետություն
 Capitoline Aphrodite (Louvre, Ma 335) Վիքիպահեստում

Վեներա Բորգեզե (իտալ.՝ Borghese Venus), Վեներայի հռոմեական մարմարե քանդակ, Աֆրոդիտեի կրկնօրինակ։ Գտնվում է Բորգեզե պատկերասրահում։

Պատմություն և նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ հեղինակի այս աշխատանքը թվագրվում է մ.թ. 2-րդ դարին։ Սկզբնապես հայտնվելով Բորգեզեի ընտանիքի հավաքածուի մեջ, Նապոլեոն III-ը ձեռք է բերել 1861 թվականին և 1863 թվականին տեղավորվել է Լուվրում։ Քանդակի գույքագրման համարը MR 369 (Ma 335): Վեներայի մյուս երեք քանդակները ձեռք են բերվել Բորգեզեի հավաքածուից՝ Լուվրի համար միևնույն ժամանակ՝ «Աֆրոդիտեն սյուների մոտ» («Aphrodite au pilier»), «Զինված Վեներան» («Vénus en armes») և «Աֆրոդիտե Կնիդսկայա»։

Վեներայի 1,8 մետր բարձրությամբ քանդակը մարմարից է պատրաստված։ Լիովին մերկ աստվածուհու ձախ կողմում գտնվող Էրոսը և դելֆինը Վեներայի դասական ատրիբուտներներ են, սակայն, հավանաբար, համարվում են հռոմեական քանդակագործի լրացում[1]։

Նման քանդակ կա Անթալիայի թանգարանում, որտեղ կոտրվել են Էրոսի երկու ձեռքերն ու ձախ ոտքը[2]։ Բրիտանական թանգարանում ցուցադրվում է 17-րդ դարի երկրորդ կեսի անհայտ հեղինակի նկարը, որը պատկերել է այդ քանդակը (գույքագրման համարը 2010,5006.1875)[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]