Վենեսուելայի վարչական բաժանում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վենեսուելան բաժանված է 23 նահանգների (իսպ.՝ estados), 1 դաշնային շրջանի (իսպ.՝ Distrito Federal) և դաշնային սեփականության (իսպ.՝ Dependencias Federales), առանձին 1 վարչատարածքային միավորի, որը ընդգրկում է Վենեսուելային պատկանող կղզիների մեծամասնություն, պլանավորված ամենամոտիկ ապագայում այդ տարածքային միավորին տալ դաշնային տարածքի (իսպ.՝ Territorio Federal) կարգավիճակ։ Նահանգները բաժանվում են 335 մունիցիպալիտետների (իսպ.՝ municipios), որոնք էլ բաժանվում են 1000 համայնքի (իսպ.՝ parroquias)։
Վենեսուելայի նահանգները խմբավորված են նախագահական հրամանով հաստատված 9 տարածաշրջանների (իսպ.՝ regiones administrativas)՝
- Անդյան (Andean),
- Մայրաքաղաքային (Capital),
- Կենտրոնական (Central),
- Կենտրոնաարևմտյան (Central - Occidental),
- Գայանյան (Guayana),
- Կղզե (Insular),
- Լյանոսյան (Llanos),
- Հյուսիսարևելյան (Nor - Oriental),
- Սուլիանյան (Zulian).
Նահանգների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ | Զինանշան | Նահանգ | Վարչկենտրոն | Բնակչություն (2010) | Տարածք | Տարածաշրջան | Քարտեզին |
---|---|---|---|---|---|---|---|
Ամազոնաս | Պուերտո Այակուչո | 142,200 | 180,145 կմ² | Գայանյան | |||
Անսոատեգի | Բարսելոնա | 1,654,900 | 43,300 կմ² | Հյուսիսարևելյան | |||
Ապուրե | Սան Ֆերնանդո դե Ապւորե | 499,900 | 76,500 կմ² | Լյանոսյան | |||
Արագուա | Մարակայ | 1,665,200 | 7,014 կմ² | Կենտրոնական | |||
Բարինաս | Բարինաս | 756,600 | 35,200 km² | Անդյան | |||
Բոլիվար | Սյուդադ Բոլիվար | 1,852,800 | 238,000 կմ² | Գայանյան | |||
Կարաբոբո | Վալենսիա | 2,531,000 | 4,650 կմ² | Կենտրոնական | |||
Կոխեդես | Սան Կառլոս | 340,300 | 14,800 կմ² | Կենտրոնական | |||
Դելտա Ամակուրո | Տուկուպիտա | 159,700 | 40,200 կմ² | Գայանյան | |||
Ֆալկոն | Կորո | 961,500 | 24,800 կմ² | Կենտրոնաարևմտյան | |||
Գուարիկո | Սան Խոան դե լոս Մորրոս | 745,100 | 64,986 կմ² | Լյանոսյան | |||
Լարա | Բարկիսիմետո | 1,999,100 | 19,800 կմ² | Կենտրոնաարևմտյան | |||
Մերիդա | Մերիդա | 895,800 | 11,300 կմ² | Անդյան | |||
Միրանդա | Լոս Տեկես | 3,010,900 | 7,950 կմ² | Մայրաքաղաքային | |||
Մոնագաս | Մատուրին | 999,300 | 28,930 կմ² | Հյուսիսարևելյան | |||
Նուեվա Էսպարտա | Լա Ասունսյոն | 508,900 | 1,150 կմ² | Կղզե | |||
Պորտուգեսա | Գուանարե | 919,400 | 15,200 կմ² | Կենտրոնաարևմտյան | |||
Սուկրե | Կումանա | 945,600 | 11,800 կմ² | Հյուսիսարևելյան | |||
Տաչիրա | Սան Կրիստոբալ | 1,225,300 | 11,100 կմ² | Անդյան | |||
Տրուխիլյո | Տրուխիլյո | 747,400 | 7,400 կմ² | Անդյան | |||
Վարգաս | Լա Գուայրա | 337,900 | 1,496 կմ² | Մայրաքաղաքային | |||
Յարակույ | Սան Ֆելիպե | 640,700 | 7,100 կմ² | Կենտրոնաարևմտյան | |||
Սուլիա | Մարակայբո | 4,020,200 | 63,100 կմ² | Սուլիանյան |
Հատուկ կարգավիճակով տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ | Զինանշան | Անվանում | Վարչկենտրոն | Բնակչություն(2007) | Տարածք | Քարտեզին |
---|---|---|---|---|---|---|
Մայրաքաղաքային շրջան | Կարակաս | 2,085,500 | 433 կմ² | |||
Դաշնային սեփականություններ | Լոս Ռոկես | 15,420 | 342 կմ² |
Տարածքային վեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեկիբո (Գայանա Էսսեկիբո Guayana Esequiba) գետից արևմուտք գտնվող տարածքը այժմ մտնում է Գայանա պետության մեջ (տես՝ Գայանայի վարչական բաժանում) և կազմում է այդ պետության տարածքի 60%-ը, սակայն վենեսուելյան քարտեզներում այն նշվում է որպես Վենեսուելայի տարածք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|