Վաֆա Մուստաֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաֆա Մուստաֆա
արաբ․՝ وفا مصطفى‎‎
Ծնվել էօգոստոսի 4, 1990(1990-08-04) (33 տարեկան)
ԾննդավայրՄասյաֆ, Համայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա[1]
ԿրթությունBard College Berlin?
Մասնագիտությունլրագրող և ակտիվիստ

Վաֆա Ալի Մուստաֆա (արաբ․՝ وفا علي مصطفى‎‎, օգոստոսի 4, 1990(1990-08-04), Մասյաֆ, Համայի մարզ, Սիրիա[2]), սիրիացի ակտիվիստ և լրագրող, Սիրիայում ռազմագերիների ազատման ջատագով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Վաֆա Մուստաֆան ձերբակալվել է Սիրիայում բողոքի ցույցերի համար, սակայն շուտով նրան ազատ են արձակել։ Ձերբակալությունից հետո նա չի կարողացել վերադառնալ դպրոց՝ ուսումը շարունակելու համար, քանի որ դպրոցները հրաժարվել են ընդունել ցույցերին մասնակցած աշակերտներին[3]։

Վաֆա Մուստաֆան ասում է, որ ակտիվ աշխատանքն ինքը սկսել է հոր՝ Ալի Մուստաֆայի (2013 թվականի հուլիսին ձերբակալված իրավապաշտպան) անհետացումից հետո[4]։ Հոր ձերբակալությունից հետո նա ստիպված է եղել տեղափոխվել Հալեպ, ապա Թուրքիա՝ փախստականների ճամբար[3]։

Վաֆան համարվում է «Ընտանիք հանուն ազատության» կազմակերպության անդամ։ Որպես կազմակերպության անդամ՝ 2020 թվականին նա ակտիվորեն լոբբինգ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ սիրիացի բանտարկյալների վերաբերյալ որոշում կայացնելու համար, որպեսզի կառավարությունը բացահայտի Սիրիայում բոլոր բանտարկյալների անունները և գտնվելու վայրերը[4]։ 2016 թվականին մեկնել է Գերմանիա[5]։

Վաֆան փորձում է ցանկացած տեղեկություն ստանալ Սիրիայում անհետացած իր հոր և մյուս բանտարկյալների մասին[2][3]։

2020 թվականի մայիսի 30-ին նա հանրահավաք է կազմակերպել Կոբլենցի (Գերմանիա) դատարանի շենքի մոտ, որտեղ տեղադրել է Սիրիայում անհայտ կորած մարդկանց 61 լուսանկար, այդ թվում՝ իր հոր լուսանկարը[2]։

2020 թվականին ավարտել է Բեռլինի Բարդ քոլեջը` ստանալով արվեստի և հումանիտար գիտությունների մասնագետի որակավորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://diary.thesyriacampaign.org/briefing-un-security-council-wafa-mustafa/
  2. 2,0 2,1 2,2 «How one woman's missing father inspired her to fight for justice for Syria». The National (անգլերեն). 2020 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Syrian detainees: charter on the path to justice». Enab Baladi (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  4. 4,0 4,1 «Security Council stalemate frustrates families of Syria's missing detainees». UN News (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  5. «Wafa Mustafa: The Story Behind The Name • Page 2 of 2 • Die Bärliner». Die Bärliner (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.