Վարուժան Կոզիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Կոզիկյան
Ծնվել էհունվարի 7, 1936(1936-01-07) (88 տարեկան)
Կոնստանցա, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Մասնագիտությունջութակահար և երաժշտության դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան (1957)

Վարուժան Ավետիսի Կոզիկյան (հունվարի 7, 1936(1936-01-07), Կոնստանցա, Ռումինիա), հայ ջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան (դասատու՝ Կ. Ավագյան)։ Առաջին անգամ հանդես է եկել 1954 թվականին (Բուխարեստ)։ 1958 թվականից ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (նաև ԽՍՀՄ-ում)։ 1959 թվականին՝ Բուխարեստի ֆիլհարմոնիայի ջութակահար, 1960 թվականից՝ կոնցերտմայստեր։ Դասավանդում է Բուխարեստի կոնսերվատորիայում։ Ազգային և միջազգային մրցույթների, փառատոնների դափնեկիր է, մրցանակակիր։ Համերգացանկն ընդգրկում է Վիվալդիի, Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Չայկովսկու, Ստրավինսկու, Ռավելի, Խաչատրյանի, Կոմիտասի և ուրիշների երկեր։ 1968 թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 505