Վարշամ Բորանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշամ Հարությունի Բորանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝Հունահռոմեական ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 4, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Ախուրյան, Հայաստան
174 սանտիմետր

Վարշամ Հարությունի Բորանյան (մարտի 4, 1988(1988-03-04), Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշամ Բորանյանը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել հարազատ գյուղի համալիր մարզադպրոցում։ Սկսած 2000 թվականից անփոփոխ մարզվում է անձնական մարզիչ Արամ Գասպարյանի ղեկավարությամբ[1]։

Միջազգային ասպարեզում մեծահասակների մրցաշարերում առաջին մեդալը նա շահել է 2010 թվականին Իրանում կայացած Yadegar Imam Cup մրցաշարում, որտեղ 74 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի։

2014 թվականին 71 կգ քաշային կարգում հաղթել է Գերմանիայի Գրան-պրի մրցաշարում՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարին։

Երկու անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին։ 2014 թվականին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ 2015-ին՝ 16-րդ։

Իր մարզական կենսագրության մեծագույն նվաճմանը Վարշամը հասավ 2016 թվականի մարտի 13-ին՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ 71 կգ քաշային կարգի որակավորման փուլում նա 8:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովեանուի նկատմամբ, 1/8 եզրափակչում հաղթեց պորտուգալացի Ուգո Պասոս դա Սիլվային։ Քառորդ եզրափակչում նա հաղթահարեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովի արգելքը, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթեց Բալինտ Կորպաշիին (Հունգարիա)։ Եզրափակիչ գոտեմարտում նրա մրցակիցը սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչն էր։ Վարշամը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով և առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]