Վարմա Ռավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարմա Ռավի
մալայալամ՝ രാജാ രവിവർമ്മ
Ravivarma1b.jpg
Ծնվել էապրիլի 29, 1848(1848-04-29)[1][2][3]
ԾննդավայրKilimanoor, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան[4]
Վախճանվել էհոկտեմբերի 2, 1906(1906-10-02)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրAttingal, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան
ԱզգությունMalayali?
ՔաղաքացիությունFlag of Kingdom of Travancore.svg Travancore
Մասնագիտություննկարիչ, արվեստների գործիչ և ստեղծող
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներShakuntala?
ստորագրություն
Raja Ravi Varma signature.png
Raja Ravi Varma Վիքիպահեստում

Ռաջա Ռավի Վարմա (մալայալամ՝ രാജാ രവിവർമ്മ, ապրիլի 29, 1848(1848-04-29)[1][2][3], Kilimanoor, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան[4] - հոկտեմբերի 2, 1906(1906-10-02)[1][2][3], Attingal, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան)[5], հնդիկ նկարիչ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, այդ թվում հնդկական էպոսներ «Մահաբհարաթաի» և «Ռամայանաի» թեմաներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավի Վարմա (լրիվ անունը՝ Ռավի Վարմա Քոյլ Թամփուռան) ծնվել է 1848 թվականի ապրիլի 29-ին Տրիվանդրամի (այժմ՝ Կերալա նահանգում) հարևանությամբ գտնվող Քիլիմանուր իշխանական պալատում, Տրավանգոր պետության Մահառաջաների ընտանիքում[6]։ Դեռ վաղ մանկության տարիներին նա ցուցաբերել է բավականին մեծ ընդունակություններ նկարչության հանդեպ, որոնց բացահայտմանը ակտիվորեն աջակցել է հորեղբայրը։ Արդեն 14 տարեկանից Ռավի Վարման իշխանական պալատում սովորում էր հնդկական ավանդական գեղանկարչություն, իսկ 1863 թվականին մեկ ամիս շարունակ եվրոպական գեղանկարչության դասեր է ստացել պալատ հրավիրված բրիտանացի դիմանկարիչ Թեոդոր Իյենսենից[7]։

Միջազգային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին Ռավի Վարման մասնակցել է Մադրասում անցկացված միջազգային արվեստի ցուցահանդեսին, որտեղ նրա «Լեդի Նաիրը առավոտյան պճնասեղանի առջև» նկարը ճանաչվել է լավագույնը։ Նկարիչը համաշխարհային համբավ է ձեռք բերել նույն թվականին Վիեննայում կայացած ցուցահանդեսից հետո, որտեղ նույնպես արժանացել է գլխավոր մրցանակի։

Ռավի Վարման երբեք չի ունեցել ռաջայի պաշտոնական տիտղոս, սակայն Եվրոպայում նա հայտնի է դարձել որպես նկարիչ-իշխան Ռաջա Ռավի։

Ռաջա Ռավի Վարմա տպարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ նրա հայտնվելը հնդկական արվեստը կարելի էր բնութագրել որպես պատկերավոր, սիմվոլիկ, վերացական, երկրաչափական, բայց ոչ մի կերպ իրականություն արտացոլող։ Հայտնի է, որ հինդու աստվածները երբեք չեն նույնացվել մարդու դեմքի հետ։ Նրանց բազմաթիվ պարզունակ նկարները փոխանցում էին, հիմնականում, բնութագրական հատկությունների նկարագրությունը։ Բայց այն բանից հետո, երբ 1894 թվականին Բոմբեյում կառուցվեց Ռավի Վարմա տպարանը, ամեն ինչ փոխվեց։ Շուտով սրբապատկերներ յուրաքանչյուր միջին խավի ընտանիքում` Շիմլայից մինչև Տրիվանդրում և Կալկաթայից մինչև Բոմբայ, հայտնվեցին Լաքշմիի, Սարասվատիի, Ռամի, Սիտայի, Հանումանի և շատ ուրիշների նյութապես մատչելի և իրատեսական սրբապատկերները, որոնք մինչ այժմ լայնորեն օգտագործվում են[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Потабенко С.И. Изобразительное искусство Индии в новое и новейшее время (конец XVIII - середина XIX в.) М., 1981. С.49-52.
  • Raja Ravi Varma: Painter of Colonial India by Rupika Chawla, Pub: Mapin Publishing, Ahmedabad, March 2010, ISBN 9780944142417
  • Raja Ravi Varma - Oleographs Catalogue by Dr. D.Jegat Ishwari, Pub: ShriParasuraman, Chennai, 2010, ISBN 9788191002614
  • Raja Ravi Varma - The Most Celebrated Painter of India: 1848-1906, Parsram Mangharam, Bangalore, 2007
  • Raja Ravi Varma - The Painter Prince: 1848-1906, Parsram Mangharam, Bangalore, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]