Jump to content

Վարիս Դիրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարիս Դիրիե
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 21, 1965(1965-10-21)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր՝Գալկայո, Մուդուգ, Սոմալի
Քաղաքացիություն՝ Սոմալի
 Ավստրիա
Մասնագիտություն՝մոդել, վիպասան, գրող, ինքնակենսագիր, կանանց իրավունքների պաշտպան, կինոդերասանուհի, Բարի կամքի դեսպան, դերասանուհի և հումանիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0909909

Վարիս Դիրիե (գերմ.՝ Waris Dirie, արաբ․՝ واريس ديري‎‎, հոկտեմբերի 21, 1965(1965-10-21)[1][2][3][…], Գալկայո, Մուդուգ, Սոմալի), սոմալիական ծագմամբ գրող, ֆոտոմոդել և հասարակական գործիչ, 2005 թվականից՝ Ավստրիայի քաղաքացի։

Վարիս Դիրիեն ծնվել է Սոմալիի գաալկացյո քոչվոր ցեղի տոհմերից մեկում 1965 թվականին[5]։ 3 տարեկանում նա ենթարկվել է կանացի թլպատման արարողության, իսկ 13 տարեկանում նա փախել է ընտանիքից, որպեսզի խուսափի իրենից տարիքով բավականին մեծ տղամարդու հետ ամուսնությունից։ Նա տեղափոխվել է Լոնդոն, Անգլիա, որտեղ ապրել և աշխատել է իր հարուստ ազգականների մոտ։ Հետագայում Վարիսն աշխատել է տեղի McDonald's-ում[6]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարիսին պատահաբար հայտնաբերել է լուսանկարիչ Թերենս Դոնովանը։ Վարիսի գործունեությունը սրընթաց զարգացել է։ Նրան իրենց գովազդներում նկարահանել են Chanel, Levi’s, L'Oréal և Revlon ընկերությունները։

1987 թվականին Վարիսը խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կայծեր աչքերից» ֆիլմում։

1997 թվականին մոդելային գործենության բարձունքում Վարիսը «Marie Claire» ամսագրին տված հարցազրույցում առաջին անգամ պատմել է կանացի թլպատման մասին, ինչի միջով անցել էր մանուկ հասակում։ Այդ նույն տարում Վարիսը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ընդդեմ կանացի թլպատման։

1998 թվականին Վարիսը գրել է իր առաջին գիրքը՝ «Անապատի ծաղիկը», ինքնակենսագրություն, որը դարձել է բեսթսելլեր[6]։

2009 թվականին թողարկվել է ֆիլմ, որի հիմքում նրա «Անապատի ծաղիկը» գիրքն էր։

Հումանիտար աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Վարիսը թողել է մոդելի աշխատանքը, որպեսզի կենտրոնանա կանացի թլպատման դեմ աշխատանքների վրա։ Այդ նույն տարում նա ընտրվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան կանացի թլպատման արգելքի համար[7][8]։ 2002 թվականին նա Վիեննայում ձևավորել է Վարիս Դիրիեի ֆոնդը. կազմակերպություն, որը կոչված էր ուշադրություն գրավել կանացի թլպատման հետ կապված վտանգների հանդեպ։

Գրքեր և ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Անապատի ծաղիկը»
  • «Լուսաբացն անապատում»
  • «Անապատի երեխաները»
  • «Նամակ իմ մորը»
  • «Քոչվորների դուստրը»
  • «Սաֆա»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. https://www.deutsche-afrika-stiftung.de/deutscher-afrika-preis/waris-dirie/
  5. «Babor — Waris Dirie profile». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  6. 6,0 6,1 Somalia’s Desert Flower Արխիվացված 2008-04-22 Wayback Machine Time Magazine July 7th, 2002
  7. Messengers of Peace and Goodwill Ambassadors at the United Nations
  8. UNFPA Goodwill ambassador, Waris Dirie, wins award UNFPA — United Nations Population Fund April 17th, 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարիս Դիրիե» հոդվածին։