Վարդերի շքերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kiwanis International - Children’s Dreams The World’s Potential (32420085040).jpg
Տեսակշքերթ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Առաջինը1890
tournamentofroses.com
Commons-logo.svg Tournament of Roses Parade Վիքիպահեստում

Վարդերի շքերթ (անգլ.՝ Rose Parade), Կալիֆոռնիա նահանգում անցկացվող շքերթներից ամենամեծը։ Կազմակերպվում է «Փասադենայի վարդերի մրցաշարերի ասոցիացիա» ոչ առևտրային ընկերության կողմից։ Անցկացվում է ամեն տարի՝ հունվարի 1-ի առավոտյան, Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում։

Վարդերի շքերթի ժամանակ հազարավոր մարդիկ են գալիս Փասադենա, հեռարձակումները դիտում են միլիոնավոր մարդիկ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում[1]։ 2011 թվականից Փասադենայում ամանորյա տոնական միջոցառման հովանավորը Հոնդան է, որի ֆիրմային հարթակը ղեկավարում է շքերթը։

2019 թվականի վարդերի շքերթին մասնակցել է 44 շարժական հարթակ, թեման էր՝ «Կյանքի մեղեդին», իսկ շքերթի մեծ մարշալը երգչուհի Չակա Կանն էր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վարդերի շքերթը 1890 թվականին նախաձեռնել են Փասադենայի «Valley Hunt Club» մասնավոր ակումբի անդամները։ Նրանց մեջ գերակշռում էին ներգաղթյալները Միացյալ Նահանգների արևելքից և միջին արևմուտքից, որոնք վայելում էին Կալիֆոռնիայի մեղմ կլիման։

Ակումբի հանդիպման ժամանակ բնագետ Չարլզ Ֆրեդերիկ Հոլդերն ասել է․ «Նյու Յորքում մարդիկ թաղված են ձյան տակ։ Այստեղ կան շատ ծաղկած ծաղիկներ և պտուղներով հարուստ նարնջի ծառեր։ Եկեք փառատոն անցկացնենք և ամբողջ աշխարհին պատմենք մեր դրախտային անկյան մասին»[3]։ Վարդերի առաջին շքերթի համար ակումբը պատրաստել էր ծաղիկներով զարդարված ձիաքարշեր, անցկացվել են պարանի ձգման և վազքի մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցել է մոտ երկու հազար մարդ։ Տեսնելով ներկայացված ծաղիկների քանակը՝ պրոֆեսոր Հոլդերն առաջարկել է նախաձեռնությունն անվանել «Վարդերի շքերթ»[4]։

1890 թվականին սկսված ավանդույթը ոչ մի անգամ չի ընդհատվել։ Անգամ Մեծ ճգնաժամը և համաշխարհային պատերազմները դրան չեն խանգարել։ Եթե հունվարի 1-ը կիրակի է լինում, ապա շքերթը հետաձգվում է հաջորդ երկուշաբթի՝ հունվարի 2-ին։ Այս կանոնը մտցվել է 1893 թվականին՝ կիրակնօրյա եկեղեցական արարողություններին չխանգարելու համար[4]։

1895 թվականին վարդերի շքերթն այնպիսի մասշտաբների էր հասել, որ «Valley Hunt Club» ընկերությունը չէր հասցնում զբաղվել կազմակերպչական հարցերով։ Արդյունքում ստեղծվեց «Փասադենայի վարդերի մրցաշարերի ասոցիացիան»։ 1900 թվականին բացօթյա տարածքը, որտեղ անցկացվում էին վարդերի շքերթները, վերանվանվեց «Tournament Park»։ Ծրագրում ավելացվեց ջայլամի վազք, մուստանգի վարժեցում, ուղտի և փղի վազք։ Հանդիսատեսի համար կառուցվեցին տրիբունաներ և դիտահարթակներ։ Մամուլում հայտնվեցին շքերթի մասին հրապարակումներ։ Ուիլյամ Րիգլի կրտսերի առանձնատունը 1958 թվականին՝ կնոջ մահից հետո, նվիրաբերվեց Փասադենա քաղաքին և դարձավ Վարդերի շքերթի մշտական գրասենյակը։

Վարդերի շքերթի շրջանակներում առաջին ֆուտբոլային հանդիպումը կայացել է 1902 թվականին։ Այն դարձել է ավանդույթ 1916 թվականից, իսկ 1922 թվականին Փասադենայում կառուցվել է Ռոուզ Բոուլ մարզադաշտը[5]։

Անցկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդերի շքերթի մրցաշարը տասնամյակներ շարունակ ընթացել է նույն վայրում, հիմնականում Կոլորադոյում (Փասադենայի գլխավոր փողոցը և նախկին 66-րդ ԱՄՆ ճանապարհի մի մասը)։

Շքերթի օրը՝ առավոտյան, տարբեր խմբեր հավաքվում են և շարժվում դեպի մրցաշարի անցկացման վայր։ Շքերթը սկսվում է հյուսիսում՝ Օրանջ Գրուվով, Գրին փողոցից[6]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարյան շքերթից անմիջապես հետո Վարդերի մրցաշարի նորընտիր նախագահից պահանջվել է ընտրել առաջիկա տոնակատարությունների թեման։

2020 թվականի հունվարին Բոբ Միլլերը նշանակվել է Փասադենայի վարդերի մրցաշարի ասոցիացիայի նախագահ։ Նա հայտարարել է, որ 132-րդ Վարդերի շքերթի թեման կլինի «Երազի՛ր, վստահի՛ր, հասի՛ր»։ Վարդերի մրցաշարը նախագահը գլխավորել է 14 հոգուց բաղկացած գործադիր կոմիտեն և 935 կամավոր անդամների։

Նվագախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթին մասնակցում են երկրի բարձրագույն ավագ դպրոցների նվագախմբերից շատերը, ինչպես նաև քոլեջի նվագախմբերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]