Վարդակակաչների փունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդակակաչների փունջ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործՋեֆ Կունս
Ստեղծում2019
Բարձրություն1262 սանտիմետր
Լայնություն835 սանտիմետր
Ստեղծման երկիրՖրիդրիխսդորֆ
Երկիր Ֆրանսիա
Քաղաքjardins des Champs-Élysées?
ԲնակավայրՓարիզի 8-րդ շրջան
Նյութբրոնզ, Չժանգոտող պողպատ և ալյումին
Պատկանում էՓարիզի քաղաքապետարան

Վարդակակաչների փունջ (ֆր․՝ Bouquet of Tulips), Ջեֆ Կունսի քանդակը Փարիզում՝ Ելիսեյան դաշտերի մոտ[1][2]։ Քանդակը ստեղծվել է 2016-2019 թվականներին և նվիրված է 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին[1]։ Կոմպոզիցիան պատկերում է ձեռքի մի մասը, որը պահում է 11 կակաչ (բացակայող 12-րդ ծաղիկը ահաբեկչության զոհերի խորհրդանիշն է)։ Քանդակը ստեղծվել է Ֆրանսիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյն Հարթլիի խնդրանքով, որն այդպիսով ցանկանում էր աջակցություն հայտնել ֆրանսիացիներին[3]։

Քանդակը հիմնված է Պաբլո Պիկասոյի 1958 թվականի «Խաղաղության ծաղկեփունջ» վիմագրության գաղափարի վրա և ուղիղ հղում ունի Ազատության արձանի ձեռքին եղած ջահին[4], որը ստեղծվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիի կողմից և նվիրվել է ԱՄՆ-ին։ Նաև նախագծի հայտարարությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կունսն այդ աշխատանքի համար ոգեշնչման աղբյուր է համարել իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի ծաղիկներն ու Ֆրանսուա Բուշեի և Ժան-Օնորե Ֆրագոնարի ռոկոկո ոճով ծաղկային նկարները[5]։

Տեղակայման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական իշխանությունները և քանդակագործը երեք տարի բանակցել են նվիրաբերված քանդակի գտնվելու վայրը գտնելու հարցի շուրջ[6]։

Սկզբում Ջեֆ Կունսը ցանկանում էր «Վարդակակաչների փունջը» տեղադրել Տոկիոյի պալատի և Ժամանակակից արվեստի թանգարանի միջև։ Դրա դեմ հանդես են եկել փարիզցիները[7]։ Քանդակի տեղադրման դեմ խնդրագիրը ստորագրել է գրեթե ինը հազար մարդ[8]։ 2018 թվականի հունվարի 21-ին Libération թերթը հրապարակել է ֆրանսիացի 23 մշակութային գործիչների (այդ թվում՝ ռեժիսոր Օլիվյե Ասայասի, ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ և կինոռեժիսոր Քրիստիան Բոլտանսկու, մշակույթի նախկին նախարար Ֆրեդերիկ Միտերանի, ճարտարապետ Դոմինիկ Պերրոյի) նամակը՝ Non au «cadeau» de Jeff Koons («Ոչ» Ջեֆ Կունսի նվերին») վերնագրով։ Ստորագրողները նշել են, որ քանդակի տեղադրման համար հեղինակի ընտրած վայրը ոչ մի կապ չունի ողբերգական իրադարձությունների և դրանց գտնվելու վայրի հետ (ողբերգությունը տեղի է ունեցել Փարիզի արևելյան շրջաններում), և թվում է, մեղմ ասած, զարմանալի, եթե ոչ պատեհապաշտ, կամ նույնիսկ ցինիկ[9]։

Երկրորդ վայրը Ֆրանսուազ Նիսենի առաջարկած Լա Վիլետ պարկն էր Փարիզի հյուսիս-արևելքում։ Դրան դեմ են արտահայտվել այգու նախագծող ֆրանս-շվեյցարացի ճարտարապետ Բեռնար Չումին և քանդակի հեղինակ Ջեֆ Կունսը[10]։

Քանդակի տեղադրման վայրի վերջնական տարբերակը դարձել է Պտի Պալեի մոտ գտնվող պուրակը[11]՝ ԱՄՆ դեսպանատան մոտ[12][13]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 12 մետր բարձրությամբ, 33 տոննա քաշով քանդակը պատրաստված է չժանգոտվող պողպատից, պոլիքրոմային ալյումինից և բրոնզից[14]։

Քանդակը պատրաստել է Noirmontartproduction արտադրական և ցուցահանդեսային ընկերությունը (հիմնադիր՝ Ժերոմ դե Նուարմոն)։ Արտադրության, փոխադրման, տեղադրման ֆինանսական ծախսերը գնահատվել են ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար։ Ստեղծագործության ստեղծման համար (գնահատվում էր 3,2 միլիոն դոլար)[15] մեկնարկել է դրամահավաք արշավ, այն իրականացրել է Fonds de Paris ոչ առևտրային հիմնադրամը։

Քանդակը Գերմանիայից մաս-մաս սկսել են բերել Փարիզ 2019 թվականի ամռանից, և նախատեսվել է դրա ամբողջական տեղադրումը աարտել հոկտեմբերի 5-ին նախատեսված Թանգարանների գիշերը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Анна Сансом (2019 թ․ օգոստոսի 27). «Монтаж скандального «Букета тюльпанов» Джеффа Кунса начался в Париже» (ռուսերեն). The Art Newspaper Russia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Par Eric Le MitouardLe 21 août 2019 à 21h22 (2019 թ․ օգոստոսի 21). «Les Tulipes de Koons arrivent ce jeudi soir sur les Champs-Elysées» (ֆրանսերեն). leparisien.fr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Олеся Ханцевич (2018 թ․ հոկտեմբերի 15). «Скандальной скульптуре Джеффа Кунса все-таки нашли место в Париже» (ռուսերեն). The Art Newspaper Russia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Гарет Харрис (2016 թ․ նոյեմբերի 23). «Джефф Кунс создаст памятник жертвам парижских терактов» (ռուսերեն). The Art Newspaper Russia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Jeff koons предлагает скульптуру в париж в память о нападениях 2015 года - 🏕 Франция - 2019» (ռուսերեն). World tourism group. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «В Париже все-таки нашлось место для «Букета тюльпанов» Джеффа Кунса» (ռուսերեն). BURO. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Букет раздора: Нужны ли Парижу гигантские тюльпаны Джеффа Кунса?» (ռուսերեն). RFI. 2018 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Non aux tulipes de Jeff Koons» (ֆրանսերեն). Avaaz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Non au «cadeau» de Jeff Koons» (ֆրանսերեն). Libération.fr. 2018 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  10. Анна Сансом (2019 թ․ օգոստոսի 27). «Монтаж скандального «Букета тюльпанов» Джеффа Кунса начался в Париже» (ռուսերեն). The Art Newspaper Russia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Олеся Ханцевич (2018 թ․ հոկտեմբերի 15). «Скандальной скульптуре Джеффа Кунса все-таки нашли место в Париже» (ռուսերեն). The Art Newspaper Russia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. Catherine Gaschka and Oleg Cetinic (October 4, 2019), Jeff Koons' 'Bouquet of Tulips' honours victims of Paris terror attacks The Guardian.
  13. Matthieu Protard (October 4, 2019), Koons unveils giant 'Bouquet of Tulips' tribute to victims of 2015 Paris attacks Reuters.
  14. «"Букет тюльпанов" Джеффа Кунса везут в Париж» (ռուսերեն). РИА Новости. 20190823T0521+0300Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  15. Гарет Харрис (2016 թ․ նոյեմբերի 23). «Джефф Кунс создаст памятник жертвам парижских терактов» (ռուսերեն). The Art Newspaper Russia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «В Париж начали привозить фрагменты скульптуры «Букет тюльпанов» Кунса» (ռուսերեն). RFI. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]