Վարազշապուհ Պալունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարազշապուհ Պալունի
Վարազշապուհ իշխան Պալունեաց
Պալունյաց իշխան
 
Ազգություն հայ
Դինաստիա Պալունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Վարազշապուհ Պալունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 5-րդ դար), Պալունյաց իշխան, տանուտեր Մարզպանական Հայաստանում, մարզպան Վասակ Սյունու զինակիցը, Պալունիների նախարարական տոհմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Վարազշապուհ Պալունին, 449 թվականին, մասնակցում է Պարսից Հազկերտ Բ-ի հրովարտակի պատասխանին Արտաշատի ժողովում: Ապստամբների երկպառակտման պատճառով, դառնում է մարզպան Վասակ Սյունու կողմնակիցը ընդդեմ Վարդան Մամիկոնյանի և նրա կուսակիցների: Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի հրամանով գնում է սպարապետ Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակ Մամիկոնյանի դեմ և ջարդում նրան:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 65
  • «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշե, Վենետիկ, 1828, էջ 71
  • «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, իգ, լզ (ձեռագրում՝ Վարշապուհ), խա (ձեռագրում՝ Վարաշապուհ)
  • «Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան, Գլուխ Ժզ