Պալունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պալունիներ, Պալունիք, հայ նախարարական տոհմ։ ժառանգական տիրույթը եղել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Պալունիք գավառը։ 5-րդ դարին պալունիկները կալվածք ունեին նաև Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (Չյունակերտ քաղաքի, Կվառս և Հոռյանք ավանների շրջանում)։ պալունիներից Եղիշեն հիշատակում է տանուտեր իշխան Վարազշապուհին, որը Արտաշատի ժողովում (449) մասնակցել է Պարսից Հազկերտ Բ-ի հրովարտակի պատասխանին, ապա անցել Վասակ Սյունու կողմը։ Իսկ Սեպուհ Արտակ Պալունին եղել է Վարդանանց հավատարիմ կողմնակիցը և Ավարայրի ճակատամարտում (451) հերոսաբար զոհվել՝ իր 57 մարտիկներով։ Հետագա դարերի աղբյուրներում պալունիներ մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png