Վատիկանի պատմություն
Վատիկանի պատմությունը թվագրվում է գրեթե երկու հազար տարի։ Պաշտոնապես Վատիկանի պետությունը գոյություն ունի 1929 թվականից։ Քանի որ Վատիկանը Սուրբ Աթոռի օժանդակ ինքնիշխան տարածքն է, նրա պատմությունն ուղղակիորեն կապված է պապության պատմության հետ: Վատիկանի պատմությունը սկսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրոք:
Անտիկ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ շրջանում ժամանակակից Վատիկանի տարածքը, որն այն ժամանակ կոչվում էր (լատին․՝ Аger Vaticanum), ճահճային տարածք էր և գտնվում էր Հռոմի քաղաքային սահմանից դուրս։ Այտեղ էր գտնվում Կալիգուլա կայսեր մոր՝ Ագրիպինայի վիլլաներն ու այգիները։ Հետագայում այդ այգիներում՝ Վատիկանի բլրի լանջին, Կալիգուլան հրամայեց կառուցել մի փոքրիկ ձիարշավարան, որը հետագայում վերականգնվեց Ներոն կայսեր օրոք, և որի վրա, ըստ լեգենդի, Մ.թ.ա. 64-ին խաչվել է Սուրբ Պետրոս առաքյալը, այնուհետև թաղվել է Նեկրոպոլում (այժմ՝ Վատիկանի նեկրոպոլիս), որն այդ ժամանակ գտնվում էր Վատիկանի գլխավոր ճանապարհի երկայնքով: 326 թվականին, քրիստոնեությունը այլ կրոնների հետ իրավունքների հավասարեցումից հետո, Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով Պետրոսի ենթադրյալ գերեզմանի վրա կանգնեցվեց առաջին բազիլիկը[1]։
Պատմական պետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]752 թվականին ձևավորված պապական մարզը ընդգրկում էր Կենտրոնական Իտալիայի մեծ մասը, բայց 1870 թվականին Իտալիայի թագավորությանը բռնի կերպով զավթեց այդ տարածքները։ Արդյունքում առաջացավ այսպես կոչված «Հռոմեական հարցը»։
Լատերանի համաձայնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականի ամռանը պապական գահի և Բենիտո Մուսոլինիի կառավարության միջև բանակցություններ սկսվեցին «Հռոմեական հարցը» լուծելու համար։ Հռոմի պապի կողմից բանակցությունները վարում էր պետքարտուղար Գասպարին։ 110 նիստերից բաղկացած և երեք տարի տևած բանակցությունների շարքում կարևոր դեր էր խաղում նաև փաստաբան Ֆրանչեսկո Պաչելին՝ ապագա Պիոս XII պապի եղբայրը:
Իտալիայի և Սուևբ Աթոռի միջև համաձայնագիրը կազմող երեք փաստաթղթերը ստորագրվել են 1929 թվականի փետրվարի 11-ին Լաթերանյան պալատում՝ պետական քարտուղար Գասպարիի և Մուսոլինիի կողմից: Լատերանի համաձայնագրերը mutatis mutandis մնում են վավեր: Իտալիան ճանաչել է պապական գահի ինքնիշխանությունը Վատիկանի նկատմամբ (Stata della citta del Vaticano)՝ վերականգնված եկեղեցական պետություն մեկուկես քառակուսի կիլոմետր մակերեսով։ Վատիկանն ու Իտալիան դեսպաններ են փոխանակել։ Կոնկորդատը 44 հոդվածներում նաև կարգավորում էր Իտալիայի պետության և Եկեղեցու միջև հարաբերությունները. ապահովում էր Եկեղեցու լիակատար ազատությունը և կաթոլիկ կրոնը հռչակում պետական կրոն։Սուրբ Աթոռն իրավունք ուներ հարաբերություններ հաստատել հոգևորականների և ամբողջ կաթոլիկ աշխարհի հետ։ Եկեղեցու ներկայացուցիչներն ազատվել են զինվորական ծառայությունից։ Եպիսկոպոսների նշանակումը Սուրբ Աթոռի իրավասությունն է (պետության կողմից քաղաքական առարկությունների բացակայության դեպքում): Եկեղեցու գույքն ազատվում էր հարկերից։
Կոնկորդատը լրացվել է ֆինանսական համաձայնագրով, որի համաձայն Իտալիան պարտավորվել է Սուրբ Աթոռին կանխիկ վճարել 750 միլիոն իտալական լիրա և միաժամանակ հինգ տոկոս իտալական ամուր պետական վարկ հատկացնել մեկ միլիարդ իտալական լիրա գումարի չափով:
1929 թվականի հունիսի 7-ին հրապարակվեց Վատիկանի քաղաք-պետության Սահմանադրությունը։
1984 թվականին, Իտալիայի հետ հաջող բանակցություններից հետո, փոխվեցին համաձայնագրերի որոշ հնացած կետեր, որոնք հիմնականում վերաբերում էին Իտալիայում Կաթոլիկ Եկեղեցու պետական կարգավիճակին:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Die Vatikanstadt im Laufe der Geschichte» (գերմաներեն). Homepage des Staates der Vatikanstadt. Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին. Վերցված է 2013-04-05-ին.
Գռականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Адамов Е. А. Дипломатия Ватикана в начальную эпоху империализма. 1887—1900. М., 1931.
- Андреев М. В. «Тайны» Ватикана. М., 1962.
- Артуров О. А. Ватикан и его политика. М., 1947.
- Зонова Т. В. Дипломатия Ватикана в контексте эволюции европейской политической системы, Москва, 2000.
- Ковальский Н. А. Ватикан и мировая политика. Организация внешнеполитической деятельности католического клерикализма. М., 1964.
- Ковальский Н. А. Дела Ватиканские. М., 1962.
- Ковальский Н. А. Католицизм и дипломатия. М., 1969.
- Красиков А. А. Ватиканский репортаж. М., 1990.
- Лаврецкий И. Р. Ватикан. Религия, финансы и политика. М., 1957.
- Петровский А. В. Ватикан // Православная богословская энциклопедия. — СПб.: Издание Петроград. Приложение к духовному журналу «Странник», 1902. — Т. 3.