Վասիլ Վասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Վասիլյան
Ծնվել է1917
ԾննդավայրՈւզունթալա, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Վասիլ Ալեքսանի Վասիլյան (1917, Ուզունթալա, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Վասիլյանը ծնվել է 1917 թվականին, Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղում։ Շրջկենտրոնի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է հայրենի գյուղի դպրոցում, դասավանդել մաթեմատիկա, քիմիա[1]։

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ և շուրջ յոթ տարի օրինակելիորեն ծառայել նրա շարքերում։ Ծառայել է Չապաևյան 25-րդ դիվիզիայում, մասնակցել սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է գործող բանակում, 541-րդ հրետանային գնդում։ Լենինգրադի ռազմաճակատում սկզբում եղել է մարտկոցի ավագ, այնուհետև կարճատև դասընթացներն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով նշանակվել է կրակային դասակի հրամանատար։ Մարտական դժվարին առաջադրանքները կատարելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով։ Լենինգրադյան 900-օրյա պաշարումից դուրս գալուց հետո նրանց զորամասը տեղափոխվել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ։ Ավագ լեյտենանտ Վասիլյանը եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 296-րդ գնդի առաջին մարտկոցի հրամանատարը։ Չեխոսլովակիայի Ժիլին քաղաքի ազատագրման մարտերում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ 1945 թվականին Կոշիցե քաղաքի մատույցներում Վասիլյանի մարտկոցն աջակցել է 344-րդ հրաձգային գնդի առաջին գումարտակին։ Քաղաքն ազատագրելու համար գունդը ստացել է Կոշիցյան անվանումը։ Մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար արժանացել է Ալեքսանդր Նևսկու շքանշանի։ Հաղթանակի օրը կապիտան Վասիլյանը դիմավորել է Պրահայում[1]։

Պատերազմի ավարտից հետո Վասիլյանը երկար տարիներ ղեկավարել է Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի աշխատանքները։ Կառավարության կողմից արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]