Jump to content

Վասիլ Զլատարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Զլատարսկի
Ծնվել էնոյեմբերի 14 (26), 1866 կամ նոյեմբերի 27, 1866(1866-11-27)[1]
Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 15, 1935(1935-12-15)[2][1] (69 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունմարդաբան, պատմաբան, վիմագրագետ և հնագետ
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Սոֆիայի համալսարանի ռեկտոր և Սոֆիայի համալսարանի ռեկտոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Չեխիայի գիտությունների ակադեմիա, Russian Archaeological Institute of Constantinople?, Մոսկվայի հնագիտական ​​ընկերություն և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն, գերմաներեն և բուլղարերեն[2]
Պարգևներ
Order of St Alexander, 2nd class
ՀայրQ12288398?
 Vasil Zlatarski Վիքիպահեստում

Վասիլ Նիկոլով Զլատարսկի (բուլղար․՝ Васил Николов Златарски, նոյեմբերի 14 (26), 1866 կամ նոյեմբերի 27, 1866(1866-11-27)[1], Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 15, 1935(1935-12-15)[2][1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պատմաբան և հնագետ, հայտնի է իր եռհատորյա «Միջին դարերի Բուլղարիայի հանրապետության պատմություն» աշխատանքով։ Սոֆիայի համալսարանի ռեկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Զլատարսկին ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 14-ին Տիռնովոյում՝ ուսուցիչ, լուսավորչական և եկեղեցա-ազգային շարժման ականավոր գործիչ Նիկոլա Զլատարսկիի ընտանիքում։ Նրա եղբայրներն են եղել Գեորգին (երկրաբան), Ստեֆանը (սպա) և Ալեքսանդրը (տնտեսագետ)։ Սկզբնական կրթությունը ստացել է Տիռնովոյի Պետրոպավլովսկյան սեմինարիայում (այստեղ ավարտել է երեք դասարան)։ Հոր վաղ մահի պատճառով Վասիլը տեղափոխվել է եղբոր մոտ Պետերբուրգ, որտեղ 1887 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիան։ Գիմնազիան ավարտելուց հետո հարազատների ցանկությանը հակառակ, Վասիլն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ, որտեղ Ալեքսանդր Վասիլևի, Վլադիմիր Լամանսկիի, Վասիլի Վասիլևսկիի հետ համագործակցությամբ ձեռնամուխ է եղել բուլղարական միջնադարի խորապես ուսումնասիրությանը։ 1891 թվականին ավարտել է համալսարանը՝ «Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկոլայ Միստիկոսի նամակները բուլղար արքա Սիմեոնին» թեմայով պաշտպանելով թեկնածուական դիսերտացիան։

1893 թվականին Զլատարսկին հնագիտության մասնագիտացում անցնելու նպատակով տեղափոխվել է Բեռլին։ 1895 թվականին նա վերադարձել է Բուլղարիա և 1895 թվականի հոկտեմբերի 1-ին սկսել է աշխատել Սոֆիայի տղամարդկանց առաջին գիմնազիայում որպես ուսուցիչ։ Վասիլն որպես դասախոս գործուղվել է Բարձրագույն ուսումնարան (այժմ՝ Սոֆիայի համալսարան)։ 1897 թվականից սեպտեմբերի 1-ին Զլատարսկին դարձել է Բարձրագույն ուսումնարանի բուլղարական պատմության ամբիոնի դոցենտ, 1901 թվականի հունվարի 1-ից՝ արտահաստիքային պրոֆեսոր։ 1904 թվականին ուսումնարանը փոխակերպվում է Սոֆիայի համալսարանի, որից հետո պատմաբանը դառնում է բուլղարական պատմության ամբիոնի վարիչ։ 1906 թվականի հունվարի 1-ից՝ հաստիքային պրոֆեսոր։ Որպես Բուլղարիայի միջնադարյան պատմության մասնագետ Զլատարսկին դասավանդելու է հրավիրվել Սոֆիայի մի շարք բարձրագույն կրթական հասատատություններ՝ Ռազմային ակադեմիա, Հոգևոր սեմինարիա, Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան։ Համարվել է բազմաթիվ հասարակությունների և ակումբների անդամ։

1900 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գործող անդամ։

1900-1921 թվականներին եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի քարտուղար;

1906-1907 և 1919-1920 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի դեկան։

1913-1914 և 1924-1925 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի ռեկտոր։

1916 թվականին պրոֆեսոր Վասիլ Զլատարսկին Մակեդոնիայի և Պոմորավիայի տարածքում մասնակցել է գիտա-հետազոտական հանձնարարությանը, որը կազմակերպվել էր գործող բանակի շտաբի կողմից։

1921-1926 թվականներին եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատմա-բանասիրական բաժանմունքի նախագահ։

1921 թվականից համարվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի փոխ-նախագահ։

Վասիլ Զլատարսկին մահացել է 1935 թվականի դեկտեմբերի 15-ին Սոֆիայում՝ 69 տարեկան հասակում։

Կարևորագույն աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Писмата на византийския император Романа Лакапина до българския цар Симеон (1894)
  • Българска история. Лекции (1902)
  • Юрий Ив. Венелин и значението му за българите 1802—1902 (1902)
  • Студии по българска история (1903)
  • Имали ли са българите своё летоброене (1911)
  • Договорът на княза Иванко, син Добротичев с генуезците 1387 (1911)
  • История българите от появата им в Европа до основаването на българското царство на Балканския полуостров, Годишник на Софийския университет. Историко-филологически факултет, 10-11, 1914, с. 1-112
  • Посланието на Цариградския патриарх Фотий до българския княз Борис в славянски превод (1917)
  • Vasil Slatarski, Geschichte der Bulgaren I: Von der Gründung des bulgarischen Reiches bis zur Türkenzeit (679—1396) / Bulgarische Bibliothek 5, Leipzig 1918
  • История на българската държава през Средните векове. Т.1 Първо българско царство. Ч.1 Епоха на хуно-българското надмощие (679—852), С. 1918, 3 изд. С. 1970, Ч.2 От славянизацията на държавата до падането на Първото царство (852—1018), С. 1927; 2 изд. С. 1971; Т. 2 България под Византийско владичество (1018—1187), С. 1934, С. 1972; Т.3 Второ българско царство. България при Асеновци (1187—1280), С. 1940, 2 изд. С. 1971—1972
  • Нова политическа и социална история на България и Балканския полуостров (1921)
  • Политическата роля на Софроний Врачански през Руско-турската война 1806—1812 (1925)
  • Политическото положение в Северна България през XI и XII век / Известия на Българското историческо дружество, 9 (1929), с. 1-50
  • Избрани съчинения в 4 тома Т.1 1972, Т. 2 1984

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Златарский, Златарски Васил Николов // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Сборник в чест на Васил Златарски, С. 1925
  • Петър Ников, Васил Н. Златарски (с библиография) // Известия на българското историческо дружество. 14-15, 1937, с. 1-27
  • Креса Златарска-Тодорова, Баща ми Васил Златарски, С. 1975
  • Мария Велева, Н. Васил Златарски като историк на българската историческа наука // Известия на Българското историческо дружество, 32, 1978, с. 305—313
  • Димитър Ангелов, Златарски, Васил Николов // Кирило-Методиевска енциклопедия, Т. 1, С. 1985, с. 722—725

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Զլատարսկի» հոդվածին։