Վասիլի Սուրիկով (ֆիլմ)
Վասիլի Սուրիկով ռուս.՝ Василий Суриков | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անատոլի Ռիբակով |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի և Վասիլի Յակովլև |
Դերակատարներ | Եվգենի Լազարև և Լարիսա Կադոչնիկովա |
Օպերատոր | Գաբրիել Եղիազարով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
«Վասիլի Սուրիկով» (ռուս.՝ «Василий Суриков»), պատմակենսագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Ռիբակովը[1][2][3][4] «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1959 թվականին։ Ֆիլմը պատմում է ռուս հայտնի գեղանկարիչ Վասիլի Իվանովիչ Սուրիկովի կյանքի երկու տասնամյակի մասին[5]։ Նրա կենսագրության վերաբերյալ փաստերը ներկայացվում են կինոժապավենին հատուկ գրական-գեղարվեստական մեկնաբանությամբ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1860-ական թվականների վերջին Կրասնոյարսկից մեկենաս, ոսկու արդյունաբերող Պ. Ի. Կուզնեցովի ֆինանսական աջակցության շնորհիվ տաղանդավոր պատանի Վասիլի Սուրիկովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ և եռամսյա պատրաստությունից հետո քննություններ է հանձնում Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար։
Չնայած նրան, որ Սուրիկովի առաջին մեծ նկարը՝ «Ստրելեցների մահապատժի առավոտը», գնել է Տրետյակովը, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքը, Սուրիկովի՝ ինքն իր հանդեպ ունեցած բարձր պահանջկոտության պատճառով ավելի շատ ժամանակ ու ջանք էր պահանջում։
Նկարչի հավատարիմ օգնականը եղել է նրա կինը՝ Լիզան, ում անժամանակ մահը առիթ է հանդիսացել հայրենի Կրասնոյարսկ վերադառնալու համար։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունից նրա ընկերներ Իլյա Եֆիմովիչ Ռեպինը և Իվան Նիկոլաևիչ Կրամսկոյը միշտ պատրաստ են տալ ընկերական խորհուրդ և անհրաժեշտ աջակցություն։
Որոշ ժամանակ Սուրիկովը մտերիմ է եղել Ալեքսեյ Լունյովի հետ, որը խոստումնալից նկարիչ էր, սակայն իր տաղանդը վատնել է փոքր սրահների պատվերների վրա։ Լունյովի վառ ստեղծագործական տաղանդը տխուր վախճան է ունեցել, և նա կյանքն ավարտել է ցավալի խելագարությամբ ։
Սուրիկովի՝ «Մենշչիկովը Բերյոզովոյում» նկարի համար բնորդի տանջալի որոնումներն արդյունք են տվել, նա խանդավառությամբ է աշխատում մասշտաբային կտավի վրա և հետագայում ստանձնում է ռուսական եկեղեցական պառակտման պատմությունից բարդ սյուժեի մարմնավորումը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվգենի Լազարև – Վասիլի Իվանովիչ Սուրիկով
- Լարիսա Կադոչնիկովա – Ելիզավետա Ավգուստովնա Սուրիկովա, նկարչի կինը
- Լեոնիդ Գալլիս – Օգոստոս Շարե, Լիլիայի հայրը
- Գենադի Յուդին – Ալեքսեյ Ալեքսեևիչ Լունյով
- Գեորգի Վիցին – Իլյա Եֆիմովիչ Ռեպին
- Իվան Կուդրյավցև – Իվան Նիկոլաևիչ Կրամսկոյ
- Անատոլի Ֆեդորինով – Պավել Տրետյակով
- Վլադիմիր Մարուտա – Նևենգլովսկի, մաթեմատիկայի ուսուցիչ
- Վլադիմիր Բելոկուրով – Պյոտր Կուզնեցով, մեկենաս
- Գեորգի Չեռնովոլենկո – Նիկոլայ Վասիլևիչ Գրեբնև
- Նիկոլայ Սերգեև – սևամորուք
- Անատոլի Կուբացկի – Տյուլկին
- Նիկոլայ Գորլով – Կուզմա, բնորդ
- Վլադիմիր Պիցեկ – գերեզանափոր
- Վլադիմիր Կաշպուր – խենթ
- Յակով Լենց – նկարչության ուսուցիչ
- Գեորգի Միլյար – ծպտյալ
- Եվգենի Մորգունով[6] – ձյունե քաղաքի պարետ
- Բորիս Տերենտև – Իվան Իվանովիչ Շիշկին
- Միխայիլ Պոգորժելսկի – կայսր Ալեքսանդր III
- Վլադիմիր Կիրիլին – լուսավորության նախարար
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի, գեղանկարչության ակադեմիկոս Վասիլի Յակովլևի մասնակցությամբ
- Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Ռիբակով
- Բեմադրող օպերատոր՝ Գաբրիել Եղիազարով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Յուրովսկի
- Բեմադրող նկարիչ՝ Վիտալի Գլադնիկով, Ալեքսեյ Պարխոմենկո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Передать дух времени в картинах»
- ↑ Красноярцам покажут ранние работы и фотографии Василия Сурикова
- ↑ Фильм о сибирском художнике Василии Сурикове покажут в Доме кино
- ↑ Красноярцев пригласили на бесплатный показ фильма о судьбе Василия Сурикова
- ↑ Василий Суриков
- ↑ Василий Суриков (1959) Full Cast & Crew
|