Գաբրիել Եղիազարովը ծնվել է 1916 թվականին Բաքվում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ նախքան ինստիտուտ ընդունվելը, աշխատել է Բաքվի կինոստուդիայում՝ սկսելով լուսավորողի պաշտոնից։ Ավելի ուշ կազմավորեց մուլտիպլիկացիոն դասարան։
1941 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը, որպես դիպլոմային աշխատանք ռեժիսուրա առարկայից նկարահանել է Տարաս Բուլբա ֆիլմը։ Առավել հայտնի են ռեժիսորի այն աշխատանքները, որտեղ իրապես պատկերված են խորհրդային հասարակ մարդկանց կյանքը՝ «Տաք ձյուն»՝ Յու․ Բոնդարևի զինվորական վեպի էկրանավորումը և «Դիմանկար անձրևով»։
Մահացել է 1988 թվականին, թաղված է Վոստրյակովսկի գերեզմանոցի 103-րդ հատվածում[6]։