Վասիլի Խուդյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Խուդյակով
VG Khudyakov.jpg
Ծնվել է1826[1][2][3][4][5][6]
Վախճանվել էհուլիսի 26, 1871(1871-07-26)[7]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[8]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Vasily Khudiakov Վիքիպահեստում

Վասիլի Գրիրգորևիչ Խուդյակով (1826֊1871)՝ պատմական, դիմանկարային և ժանրային գեղանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Խուդյակովը սկզբում սովորել է Ստրոգոնովի տեխնիկական գծանկարչության ուսումնարանում (Մոսկվայում), որից կես տարի անց տեղափոխվել է Մոսկվայի գեղանկարչության, արձանագործության և ճարտարապետության ուսումնարան։

Այստեղ իր ամենամոտ ուսուցիչը եղել է պրոֆեսոր Ֆեոդոր Զավյալովը, որը նրան հրավիրեց իրեն օգնական Կրեմլի պալատի նախասրահը նկարազարդելու:

Մոսկվայի ուսումնարանում սովորելու ժամանակ Գեղարվեստի կայսերական ակադեմիա ուղարկած աշխատանքների համար պարգևատրվել է Մեծ արծաթյա մեդալով:

Պետերբուրգյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ»

1848 թվականին Վասիլի Խուդյակովը տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և դարձավ Գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր ուսանող, սակայն շտապեց ստանալ ազատ նկարչի վկայական, որի հնարավորությունը տալիս էր վերը նշված մեդալը (որի պատճառով էլ զրկվեց ակադեմիայի այլ ոսկե մեդալների համար մրցակցելու հնարավորությունից):

Պետերբուրգում նա հիմնականում նկարում էր դիմանկարներ (մեծամասամբ կատարում էր մասնավոր պատվերներ) և 1851 թվականին արժանացել է ակադեմիկոսի աստիճանի` նկարելով Ավրաամ Մելնիկովի (Նկարիչների ակադեմիայի ռեկտորի) դիմանկարը:

Հաջորդող իրադարձությունները եղան բազմաթիվ դիմանկարների և կերպարների հավերժացումը մասնավորապես Տուլայի կադետական դպրոցում և բազմաթիվ եկեղեցիներում: Այդ նկարներն են`

Ուղևորություն դեպի Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին Խուդյակովը ուղևորվում է Իտալիա, որտեղ անց է կացնում չորս տարի (հիմնականում ապրելով Հռոմում և Նեապոլում): Որոշ ժամանակ անց Խուդյակովին կանչում են Սիրողական նկարիչների միությունից տեղի նկարչության և քանդակագործության ուսումնարանում դասավանդելու համար:

1860 թվականին կոմս Գրիգորի Կուշելյով-Բեզբորոդկոյի պատվերով նկարված «Գնդակներով խաղ» կտավի շնորհիվ Խուդյակովին տրվում է պրոֆեսորի կոչում:

Կրկին Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում Վասիլին շատ քիչ մնաց: Վերադառնալով Պետերբուրգ՝ նա իր ստեղծագործություններով մասնակցեց ակադեմիական մի շարք ցուցահանդեսներում: Այս նկարներից հիշատակման են արժանի հետևյալները`

  • «Իրոդիադան իր աղջկա հետ սպասում է սուրբ Յոհան Պրեդտեչին» (1861 թ.)
  • «Գաղտնի այցելություն» (1862 թ.)
  • «Կանդիոտին Արկադիոն շոգենավին սպասելիս» (1867 թ.)
  • «Կազանի թագուհի Սյույունբեկան լքում է Կազանը» (1870 թ.)

Արվեստի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուդյակովը այնքան էլ օրիգինալ չէր, բայց և այնպես հրաշալի գունանկարիչ էր, չնայած շատ երանգների օգտագործմանը՝ նա կարողանում էր լուսավորությունը ճիշտ արտացոլել և հասցնել նկարը արտահայտչության գագաթնակետին:

Վասիլիի վերջին նկարները էականորեն ավելի թույլ են, քան Իտալիայում նկարվածները և վերադարձի սկզբնական հատվածում ստեղծված կտավները:

Նրա աշխատանքներից կարելի է թվել հասարակական հավաքածուներում առկա մի քանի էտյուդներ, նկարված յուղային ներկերով և երկու ակվարելով`

  • «Ռուսական նկարիչների դիմակահանդեսը Հռոմում»
  • «Քարոզ իտալական եկեղեցում» պահպանվում է Սանկտ-Պետերբուրգում` Ալեքսանդր III կայսրի թանգարանում
  • «Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ»
  • «Դամբարանի մոտ»
  • «Էտյուդ Օլեվանոյում, Հռոմի մոտերքում» պահպանվում է Մոսկվայի, Տրետյակովյան պատկերասրահում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]