Վասիլի Զեմլյակ
Վասիլի Զեմլյակ ուկրաիներեն՝ Василь Сидорович Земляк | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1923 |
Ծննդավայր | Կոնյուշևկա, Պոդոլսկի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | մարտի 17, 1977 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և սցենարիստ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Polissia National University? |
Ժանրեր | պատմվածք, վիպակ, վեպ և Սցենար |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
![]() |
Վասիլի Զեմլյակ (ուկրաիներեն՝ Васи́ль Си́дорович Земля́к , ապրիլի 23, 1923, Կոնյուշևկա, Պոդոլսկի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - մարտի 17, 1977, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, արձակագիր, կինոսցենարիստ։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասիլի Զեմլյակը ծնվել է Վիննիցայի մարզի Կոնյուշիվկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Հայրական կողմից ընտանիքը սերում է Չեխիայից, որտեղից էլ ապագա գրողի ապուպապերը 1874 թվականին տեղափոխվել են Ուկրաինա։ Ավարտել է չեխական յոթնամյա դպրոցը։ Առաջին բանաստեղծությունները, պատմվածքներն ու հեքիաթները գրել է դպրոցական տարիներին։ Միջնակարգ դպրոցն ավարտելով՝ սովորել է Խարկովի ավիացիայի ուսումնարանում։ Հայրենական պատերազմի տարիներին ծառայել է Վիննիցայի ընդհատակյա կազմակերպությունում։ 1942-1944 թվականներին եղել է Ալեքսանդր Սուվորովի անվան հեծյալ ջոկատի հրամանատար։ Ուկրաինայի ազատագրումից հետո աշխատել է շրջանային գործկոմում և թերթում։ Միաժամանակ սովորել է Ժիտոմիրի գյուղատնտեսական ինստիտուտում, այնուհետև՝ Կիևի գյուղատնտեսական ակադեմիայում։ 1958 թվականից աշխատել է մամուլում։ 1963-1966 թվականներին եղել է Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայի գլխավոր խմբագիրը, ավելի ուշ ղեկավարել է կինոստուդիայի սցենարական արվեստանոցը[1]։
Մահացել է Կիևում։ Թաղված է Բայկովե գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեմլյակի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1945 թվականից։ Առանձին գրքերով հանդես է եկել 1950-ական թվականներից։
- «Հարազատ վայրեր», 1956
- «Քարքարոտ ծանծաղուտ», 1957
- «Ցասկոտ Ստրատիոնը», 1960
- «Փոխգնդապետ Շիմանսկի», 1966
- «Կարապների երամը», 1971
Զեմլյակի սցենարներով նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր՝
- «Իմ հովտի մարդիկ»
- «Կարմիր տան նովելներ», 1964
- «Ստրատիոնի դուստրը», 1965
- «Կիևի տարածքում», 1967
- «Հանդգնություն», 1971
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան
- Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիևում՝ այն տան պատին, որտեղ աշխատել է Զեմլյակը, փակցված է նրան նվիրված հուշատախտակ։
- Բայկովե գերեզմանատանը, որտեղ թաղված է Զեմլյակը, տեղադրված է նրա կիսանդրին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сценаристы советского художественного кино. - Москва, 1970. - С. 144.
- Шевченківські лауреати. 1962-2001: Енциклопедичний довідник / Автор-упорядник Микола Лабінський. - К.: Криниця, 2001. - С. 187-189.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1977 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- Խորհրդային գրողներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Խորհրդային սցենարիստներ