Վասիլի Աժաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Աժաև
Ծնվել էհունվարի 30 (փետրվարի 12), 1915
ԾննդավայրՄոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 27, 1968(1968-04-27)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
Վասիլի Աժաև Վիքիդարանում
 Vasily Azhayev Վիքիպահեստում

Վասիլի Նիկոլաևիչ Աժաև, (ռուս.՝ Василий Николаевич Ажаев, հունվարի 30 (փետրվարի 12), 1915, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1968(1968-04-27)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող։ Հայտնի է «Մոսկվայից հեռու» վեպով (1948 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ), որտեղ պատկերված են խորհրդային մարդկանց աշխատանքային սխրագործությունները Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Աժաևը ծնվել է 1915 թվականի հունվարի 30-ին Սոտսկոե գյուղում (ներկայումս Մոսկվայի մարզի Տալդոմսկի շրջան) մուշտակակարի ընտանիքում։

Սկսել է տպագրվել 1934 թվականին։ 1935 թվականից Աժաևը մոտ 15 տարի աշխատել է Հեռավոր Արևելքում նախ որպես բանտարկյալ, այնուհետև որպես ազատ վարձու։ 1937 թվականին սկսել է պատմվածքներ գրել։ 1939-1944 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժնում։ 1948 թվականին հրատարակվել է «Ոսկի» պատմվածքների ժողովածուն։ «Հեռու Մոսկվայից» վեպը էկրանավորվել է 1950 թվականին, իսկ 1954 թվականին վեպի հիման վրա Իվան Ձերժինսկին օպերա է գրել։ 1947 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1954 թվականից մինչև մահը Աժաևը ԽՍՀՄ գրողների միության ղեկավար մարմինների շարքում էր։ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։

Միայն բարեփոխությունների ժամանակ հրատարակված «Վագոն» վեպում Աժաևը, սեփական փորձից եկնելով, պատմում է երիտասարդ, անօրինական դատապարտված քաղբանտարկյալի ճակատագրի մասին։

Կինը՝ Ի․ Լյուբիմովա-Աժաևան էր։

Վասիլի Աժաևը մահացել է 1968 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչիե գերեզմանոցում (հողակտոր № 7)։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեռու Մոսկվայից», 1948 թ.
  • «Անվերջ ժամադրություն», 1971 թ.
  • «Կյանքի նախաբան», 1972 թ.
  • «Վագոն», 1988 թ. («Ժողովուրդների ընկերություն» ամսագիր, 1988 թ., № 6-8)

Վասիլի Աժաևը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ажаев Василий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 133