Վանյա Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանյա Արամայիսի Առաքելյան
5 հոկտեմբերի, 1961 - 15 մարտի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան
Պարգևներ Courage medal of RA.jpg


Վանյա Առաքելյան (5 հոկտեմբերի, 1961, Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան - 15 մարտի, 1993, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանյա Առաքելյանը ծնվել է 1961 թ. հոկտեմբերի 5-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է տեղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում։ 1991-93 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում՝ որպես եռակցող։ Մասնակցել է Սրխավենդ, Լենինավան, Մատաղիս, Կուսապատ, Ներքին Հոռաթաղ, Դրմբոն, Գետավան, Չլդրան և Առաջաձոր գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. մարտի 15-ին Ծաղկաշենի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Աուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]