Վայտիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վայտիմ (ալբ․՝ vajtim) կամ գյոմա(ալբ․՝ gjëmë) մահացածներին ողբալու ալբանական ծես, ինչպես նաև` դրա հետ կապված ֆոլկլորի ժանր։

Հարավային Ալբանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ալբանիայում ավանդաբար ողբին մասնակցում են միայն կանայք, որոնցից մեկը երգեցիկ տոնով բանաստեղծական տեքստ է ասում` խնդրելով մեռյալին հարություն առնել և հիշեցնում է այն ամենի մասին, ինչը հանգուցյալն ուներ, ինքը թանկ էր նրա համար, իսկ երգչախումբը նրա հետևից կրկնում է կրկներգը։ Նախկինում ապահովված ընտանիքները վարձում էին պրոֆեսիոնալ ողբասացների։ 1670 թվականին օսմանցի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին, այցելելով Գիրոկաստրա, այդպիսի ծեսի ականատես է դարձել[1]։

Գիրոկաստրայի բնակիչները ողբում են իրենց հանգուցյալ հարազատներին 40 կամ 50, իսկ երբեմն էլ` մինչև 80 օր։ Մահացածի հարազատները յուրաքանչյուր կիրակի հավաքվում են արագ կառուցված տնակում և վճարում են վարձու ողբասացներին, որոնք հեկեկում են, ողբում ու ճչում` սարսափելի աղմուկ բարձրացնելով։ Կիրակի օրերին մարդիկ չեն կարողանում մնալ քաղաքում` ողբի ու սգերգի պատճառով։ Ես Գիրոկաստրան ողբի քաղաք եմ անվանել։ Զարմանալի է, թե ինչպես է վարձու ողբասացներին հաջողվում այդպես ի սրտե լացել մահացածների համար, որոնք մահացել են իրենցից 100 տարի առաջ և որոնց նրանք ընդհանրապես չեն ճանաչում։ Եվ ինչպես են նրանք ողբում։ Նրանք դադարում են լացել միայն այն ժամանակ, երբ սովից ուժասպառ են լինում։

Վայտիմի հատուկ տեսակ է սգերգով լացը (ալբ․՝ E qara me ligje), որը ալբանական ժողովրդական իզոպոլիֆոնիկ երգի տեսակ է և բնորոշ է նախ և առաջ Լաբերիային[2]։

Հյուսիսային Ալբանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Gjâma e Burrave (ալբաներենից` Տղամարդու թաղման երգ), բնորոշ է Հյուսիսային Ալբանիային (նախ և առաջ` Շկոդերի գավառին) և Կոսովոյի որոշ շրջաններին, կատարվում է միայն տղամարդկանց կողմից և միայն տղամարդկանց համար ողբալիս[3]։ Չեռնոգորիայի ալբանցիներն իրենք չեն մասնակցում ծեսին, այլ ողբասացներ (ալբ․՝ gjâmatarë) են վարձում Հյուսիսային Ալբանիայից[4]։ Այդ ծեսին մասնակցում է նվազագույն տասը մարդ։ Նրանք կուրծք են ծեծում ու ճանկռում իրենց դեմքերը, կրկնելով. «ալբ․՝ O i mjeri unë për ty o biri/nipi/miku jem» (Ա՜խ, ինչ դժբախտ եմ ես, ա՜խ իմ որդի/զարմիկ/ընկեր)։

Gjâma e Burrave-ի ծագումը կապում են 1468 թվականին Սկանդերբեգի մահվան հետ։ Այս վարկածը հիմնված է Մարին Բարլետիի պատումի վրա առ այն, որ Լեկա Դուկաջինին պոկում էր իր մազերն ու մորուքը` ի նշան ազգային հերոսի մահվան ողբի[4]։

Gjâma e Burrave-ի ավանդույթն առավել տարածված է կաթոլիկ ալբանացիների, քան թե` մուսուլմանների շրջանում, քանի որ ըստ իսլամի տղամարդկանց արգելված է ողբալ մահացածներին։

Կոմունիստական ռեժիմի ժամանակ ծեսն արգելված էր, իսկ 1990 թվականից հետո այն վերածնվել է։

Մահացածներին ողբալու ավանդույթը հիշատակվում է առաջնագծի մարտիկների ալբանական երգերում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elsie, Robert A dictionary of Albanian religion, mythology, and folk culture. — New York: New York University Press, 2000. — С. 95—96. — ISBN 0-8147-2214-8
  2. Tole, Vasil Inventory of Performers on Albanian Folk Iso-Polyphony. — Albanian Music Council, 2010. — P. 100—101.
  3. Gjovalin Shkurtaj Etnografi e të folurit të shqipes: (përmbledhje studimesh socio- dhe etnolinguistike). — Shtëpia Botuese e Librit Universitar, 2004. — P. 42.
  4. 4,0 4,1 Ahmedaja, Ardian; Haid, Gerlinde European Voices: Multipart singing in the Balkans and the Mediterranean. — Boehlau Verlag, 2008. — P. 247–248. — ISBN 3-205-78090-6
  5. Elsie, Robert Songs of the frontier warriors. — Bolchazy-Carducci, 2004. — P. 341. — ISBN 0-86516-412-6