Ողբասաց
Արտաքին տեսք
Ողբասաց, ողբ ասող, նոխազերգակ, ողբերգական տաղեր, մեղեդիներ ու պարեր հորինող։ Հայ մատենագրության մեջ հայտնի է «ձայնարկու գուսանք» բնութագրմամբ։ Հնում ողբերգությունը նոխազերգությունն էր՝ Դիոնիսոսին նվիրված տոնակատարությունների ժամանակ կատարվող ծիսակատարությունը, որի ընթացքում խումբը երգել ու պարել է այն զոհասեղանի շուրջը, ուր զոհաբերվել է նոխազը՝ այծը։ Հետագայում այն հաստատվել է որպես եղերերգություն՝ սգո հիշատակություն և թաղման ծեսերին կապվող գործողություն, որի ժամանակ լալկան կանանց գլուխ է անցել եղերամայրը դարձել պարագլուխ՝ ողբասաց։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վարձովի լալկան կանայք» հիշատակվում են Ակսել Բակունցի Խաղլացավ պատմվածքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 611)։ |