Վաղարշ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշ III
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դինաստիա Արշակունիներ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Պապ Արշակունի
Մայր Զարմանդուխտ

Վաղարշ III[1] (4-րդ դար), հայ արքայազն, ով 378-ից 386 թվականներին եղբոր՝ Արշակ III-ի հետ եղել է հռոմեական ազդեցության տակ գտնվող Արշակունյաց Հայաստանի համագահակալ։

Ընտանիքը և կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշը հայոց թագավոր Պապի (370-374) ու նրա կնոջ՝ Զարմանդուխտի երկրորդ որդին էր[2]. նրա ավագ եղբայրը Արշակն էր[2] (Արշակ III)։ Նրանք Արշակ II-ի ու նրա Փառանձեմ կնոջ թոռներն էին[3]։

374 թվականին հռոմեացիների ձեռքով Պապ թագավորի սպանությունից հետո, Հռոմի կայսր Վաղեսը Հայաստան է ուղարկել նրանց հորեղբորորդի Վարազդատին՝ գրավելու հայոց գահը, քանի որ Վաղարշն ու Արշակը դեռ փոքր էին երկիրը կառավարելու համար։ Վարազդատն սկսեց իշխել սպարապետ Մուշեղ Ա Մամիկոնյանի օրոք, որի ընտանիքը հռոմեամետ էր։

Գահ բարձրանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

378 թվականին Վարազդատը գահընկեց է արվել, Մուշեղ Մամիկոնյանն էլ սպանվել, և վերջինիս եղբայրը՝ Մանուել Մամիկոնյանն է[4] զբաղեցրել սպարապետի պաշտոնը։ Մանուելը Վարազդատին վտարել է Հայաստանից[4], գահ բարձրացրել Արշակ III-ին և Վաղարշին՝ որպես Հայաստանի թագավորների՝ իրենց մոր՝ Զարմանդուխտի անվանական գահակալության ներքո[5]։

Երկրում քաղաքական անարխիային վերջ դնելու համար Մանուելը Արշակ III-ին ամուսնացրել է իր դստեր՝ Վարդանդուխտի հետ[6], իսկ Վաղարշին՝ Բագրատունյաց տոհմից Սահակ իշխանի դստեր հետ[7]։ Մանուելի ձեռնարկած խելամիտ քայլերը Հայաստանին բերել են խաղաղություն, կայունություն[8]։ Նա հարգանքով է վերաբերվել Արշակ III-ին, Վաղարշին և Զարմանդուխտին[8], համագահակալ եղբայրներին մեծացրել ու դաստիարակել է[9] այնպես, կարծես նրանք լինեին իր զավակները[8]։

Վաղարշը եղբոր հետ պայքարել է կրակապաշտության և արիոսականության դեմ[10]։ Թեև Հայաստանը առաջին քրիստոնեական պետությունն էր, երկրում դեռևս պահպանվել էին զրադաշտականության, արևապաշտության և միջազգակցական ամուսնությունների հետքեր[11][12]։ Վաղարշի կարգադրությամբ ոչնչացվել են Բագավանում կառուցված կրակի տաճարն ու այնտեղ տեղադրված արձանները[11]։ Սասանյան Քարտիր մոգպետի նախաձեռնությամբ Հայաստանում հիմնվել էին կրակապաշտական մի շարք մեհյաններ, ինչի մասին վկայում են նրա արձանագրությունները[11]։

386 թվականին Վաղարշը մահացել է՝ չթողնելով ժառանգ, և Արշակ III-ը դարձել է Հայաստանի միանձնյա գահակալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Variations of this name include: Vologaeses, Vologaesus, Vologeses, Ologases, Valarsace, Vagharshak or Vagharsh, Valarchak, Valarshak, Valarsak, Valarsh (Armenian) and Balash (modern Persian)
  2. 2,0 2,1 Faustus of Byzantium, History of the Armenians, Book V, Chapter 37
  3. Lenski, Failure of Empire: Valens and the Roman State in the Fourth Century A.D., p.170
  4. 4,0 4,1 Adalian, Historical Dictionary of Armenia, p.177
  5. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.92
  6. Faustus of Byzantium, History of the Armenians, Book V, Chapter 44
  7. Kurkjian, A History of Armenia, p.107
  8. 8,0 8,1 8,2 Topchyan, The Problem of the Greek Sources of Movses Xorenac’i’s History of Armenia, p.42
  9. Adalian, Historical Dictionary of Armenia, p.xxxiii
  10. Terian, Patriotism And Piety In Armenian Christianity: The Early Panegyrics On Saint Gregory, p.18
  11. 11,0 11,1 11,2 Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.80
  12. Hovannisian, Richard G. (1997). The Armenian people from ancient to modern times. Internet Archive. New York : St. Martin's Press. ISBN 978-0-312-10169-5.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, 5-րդ դար
    • N. Lenski, Failure of Empire: Valens and the Roman State in the Fourth Century A.D, University of California Press, 2003
    • R.G. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, Palgrave Macmillan, 2004
    • A. Terian, Patriotism And Piety In Armenian Christianity: The Early Panegyrics On Saint Gregory, St Vladimir's Seminary Press, 2005
    • A. Topchyan, The Problem of the Greek Sources of Movses Xorenac’i's History of Armenia, Peeters Publishers, 2006
    • V.M. Kurkjian, A History of Armenia, Indo-European Publishing, 2008
    • R.P. Adalian, Historical Dictionary of Armenia, Scarecrow Press, 2010