Վաղարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշ
հայկական
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ ուժեղ
Այլ ձևեր՝ Վաղարշակ
Փաղաքշ. ձևեր՝ Վաղո, Վաղիկ
Այլ լեզուներով՝

արաբ․՝ Balas‎‎

Կապված հոդվածներ սկսող «Վաղարշ»-ով

բոլոր հոդվածները«Վաղարշ»-ով

Վաղարշ, հայկական տղամարդու անուն է։ Պահլավերեն՝ Valaks, պարսկերեն՝ Valas անուններից, նշանակում է «ուժեղ»։ Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։ Սրանից հայերենում կան Վաղարշյան, Վաղարշակյան ազգանունները, ինչպես նաև Վաղարշապատ տեղանունը։

Ոմանք սրա փաղաքշական տարբերակը՝ Վաղարշակ, որտեղ ակը փաղաքշական ածանցն է, սխալ են մեկնաբանում՝ իբրև «ուժեղ Արշակ»՝ մատնացույց անելով սանսկրիտի bals և լատիներեն valor բառերը՝ «ամուր», «ուժեղ» իմաստով։ Հրաչյա Աճառյանը այս ստուգաբանումը համարում է կեղծ և անընդունելի<ref>Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակագիր Մովսես Արազու խորհրդով Վաղարշ Վաղարշյանն իր Վաղարշակ անունը բարեհնչունության համար դարձրել է Վաղարշ, այս Վաղարշ-ից էլ նոր ազգանուն սարքել և ընդունել Վաղարշ Վաղարշյան գրական անունը։