Վահրամ Տատրյան
Վահրամ Տատրյան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Չորում, Թուրքիա |
Վախճանվել է | 1948 |
Վախճանի վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | հայերեն և անգլերեն |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Կավռօշ |
Վահրամ Տատրյան Վիքիդարանում |
Վահրամ Արմենակի Տատրյան (1900, Չորում, Թուրքիա - 1948, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ եղեռնի ժամանակ (1915) ընտանիքով աքսորվել է արաբական անապատներ։ 1919-1936 թվականներին ապրել է Կոստանդնուպոլսում, 1938 թվականից հաստատվել է Ֆրեզնոյում։ Ֆելիետոններով աշխատակցել է «Կավռոշ»-ին[1][2][3]։
Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Պատվո գողը կամ Պախար քյոր ամուսինը» (1926), «Բարև, տե՛ր պապա» (1930) կատակերգությունները, որոնց թեմատիկ առանցքը կազմող պոլսահայ կյանքը առավել բազմակողմանիորեն է արտացոլվել «Գաբիկի արկածները» (1947) պատմվածքների ու վիպակների ժողովածուում։ «Դեպի անապատ» (1945) հուշագրությունը ստեղծել է տարագրության տարիներին։ Նույն շրջանի դեպքերն են արտացոլված Տատրյանի «Սև հոգին» (1945) երկհատոր գրքում։ Նրա «Նելլի Պելլա»-ն (1946) պատկերում է ապականված հասարակական բարքերը Թուրքիայում, արծարծում հայապահպանության խնդիրը։ «Գորդյան հանգույց» (1949) և «Չավարտած համանվագը» (1952) խորագրերով գրքերն ընդգրկում են դետեկտիվ ու երգիծական վեպեր, «Հինգ թատերախաղեր և ցրված Էջեր» (1950) հատորյակը՝ թատերգություններ ու հրապարակախոսական հոդվածներ, «Զվարթ քրքիջներ» (1953) ժողովածուն՝ երգիծական պատմվածքներ[4]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատւոյ գողը կամ Պախար քէօր ամուսինը: Կատակերգութիւն երկու արար: Կ. Պոլիս, տպ. Յ. Ասատուրեան որդիք, 1926[5][6]:
- Գաբիկի արկածները: (Հարիւր եւ մէկ դրուագներ պոլսական կեանքէ): Ֆրէզնօ: տպ. Ասպարեզ, 1947[7]:
- Գերեզմաններու մէջէն: (Փրցուած էջեր օրագրէս, Բ. շարք): Նիւ Եորք: տպ. Կոչնակ, 1945[8][9]:
- Գորդեան հանգոյց: (Գաղտնի ոստիկանական երեք պատմուածքներ) Պոստոն: տպ. Հայկ Յ. Թումայեան, 1949[10]:
- Դէպի անապատ: (Փրցուած էջեր օրագրէս) Նիւ Եորք: տպ. Կոչնակ, 1945[11]:
- Իր անցեալը: (Վէպ պոլսահայ կեանքէ) Ստամբուլ: Տպ. Արեւ, 1929[12]:
- Հետաքրքրական նօթեր: Պոսթըն: 1954[13]:
- Հինգ թատերախաղեր եւ ցրուած էջեր: Պոստոն: տպ. Հայկ Յ. Թումայեան, 1950[14][15]:
- Նելլի Պելլա : (Նորավէպ պոլսահայ կեանքէ) Նիւ Եորք: տպ. Կոչնակ, 1946[16]:
- Չաւարտած համանուագը: Արիւնոտ մատնահետքերը եւ Հրաբուխի վրայ: (Գաղտնի ոստիկանական պատմուածքներ) Պոսթըն : տպ. Հայրենիք, 1952[17][18]:
- Սեւ հոգին: (Եզրափակում): Նիւ Եորք : տպ. Կոչնակ, 1945[19]:
- Վերջին ներկայացումը: (Տրամ երեք արար եւ մէկ պատկեր) Պոլիս: Կիւթէմպէրկ, 1933[20]:
- Քոյր Աննա: (Նորավէպ պոլսահայ կեանքէն) Նիւ Եորք: տպ. Կոչնակ, 1946[21]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Վահրամ Տատրյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-30
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 730:
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տատրեան , Վահրամ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-04-30
- ↑ Տատրյան Վահրամ (1926)։ Պատւոյ գողը կամ Պախար քէօր ամուսինը: Կատակերգութիւն երկու արար։ Կ. Պոլիս: տպ. Յ. Ասատուրեան որդիք
- ↑ Տատրեան Վահրամ (1926)։ Պատւոյ գողը կամ պախար քէօր ամուսինը: Կատակերգութիւն 2 արար (հայերեն)։ տպ. Յ. Ասատուրեան որդիք
- ↑ Տատրյան Վահրամ (1947)։ Գաբիկի արկածները: Հարիւր եւ մէկ դրուագներ պոլսական կեանքէ։ Մատենաշար։ Ֆրէզնօ: տպ. Ասպարեզ
- ↑ Տատրյան Վահրամ (1945)։ Գերեզմաններու մէջէն: Փրցուած էջեր օրագրէս, Բ. շարք։ Մատենաշար։ Նիւ Եորք: տպ. Կոչնակ
- ↑ Տատրեան Վահրամ (1945)։ Գերեզմաններու մէջէն: (փրցուած էջեր օրագրէս, բ. շարք) ; Սեւ Հոգին : (Եզրափակում) (հայերեն)։ Կոչնակ Տպարան
- ↑ Տատրյան Վահրամ, Նուրիկեան Բենիամին (1949)։ Գորդեան հանգոյց: Գաղտնի ոստիկանական երեք պատմուածքներ։ Մատենաշար։ Պոստոն: տպ. Հայկ Յ. Թումայեան
- ↑ Տատրյան Վահրամ (1945)։ Դէպի անապատ: Փրցուած էջեր օրագրէս։ Մատենաշար։ Նիւ Եորք: տպ. Կոչնակ
- ↑ Տատրյան Վահրամ (1946)։ Իր անցեալը: Նորավէպ պոլսահայ կեանքէ։ Նիւ Եորք: տպ. Կոչնակ
- ↑ Տատրյան Վահրամ (1954)։ Հետաքրքրական նօթեր։ Մատենաշար։ Պոսթըն: The Hairenik press
- ↑ Տատրյան Վահրամ (1950)։ Հինգ թատերախաղեր եւ ցրուած էջեր։ Մատենաշար։ Պոստոն: տպ. Հայկ Յ. Թումայեան
- ↑ Տատրեան Վահրամ (1950)։ Հինգ Թատերախաղեր: եւ Ցրուած էջեր (հայերեն)։ Տպագրութիւն Հայկ Յ. Թումայեան
- ↑ Տատրյան Վահրամ (1946)։ Նելլի Պելլա: Նորավէպ պոլսահայ կեանքէ։ Նիւ Եորք: տպ. Կոչնակ
- ↑ Տատրյան Վահրամ (1952)։ Չաւարտած համանուագը: Արիւնոտ մատնահետքերը եւ Հրաբուխի վրայ: (Գաղտնի ոստիկանական պատմուածքներ)։ Մատենաշար։ Պոսթըն: տպ. Հայրենիք
- ↑ Տատրեան Վահրամ (1952)։ Չաւարտած համանուագը ; Արիւնոտ մատնահետքերը ; եւ Հրաբուխի վրայ: գաղտնի ոստիկանական պատմուածքներ (հայերեն)։ Հաիրենիկ Պրեսս
- ↑ Տատրյան Վահրամ (1945)։ Սեւ հոգին: Եզրափակում։ Մատենաշար։ Նիւ Եորք: տպ. Կոչնակ
- ↑ Տատրյան Վահրամ (1933)։ Վերջին ներկայացումը: Տրամ երեք արար եւ մէկ պատկեր։ «Կիւթէմպէրկ»։ Պոլիս: Կիւթէմպէրկ
- ↑ Տատրյան Վահրամ (1946)։ Քոյր Աննա: Նորավէպ պոլսահայ կեանքէ։ Նիւ Եորք: տպ. Կոչնակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 604)։ ![]() |