Վահրամ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահրամ Դավթյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1961(1961-11-15) (57 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, ՀԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Վահրամ Դավթյան (նոյեմբերի 15, 1961, Կիրովական, ՀԽՍՀ), հայ սյուրռեալիստ նկարիչ[1]: Հայաստանի նկարիչների միության անդամ (1992):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Դավթյանը ծնվել է 1961 թվականին Կիրովականում: 1986 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1989 թվականին՝ Սանկտ-Պետերբուրգի արվեստի ակադեմիան, 1992 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]:

Դավթյանի կտավներում առկա են երևակայական պատկերներ, որոնք դուրս են ժամանակից ու տարածությունից: Նրա աշխատանքներից գտնվում են Շվեյցարիայի, Ռուսաստանի M'ARS, Հունաստանի OAC Կրետեի ժամանակակցի արվեստի թանգարանում, Ալմաթիի պետական թանգարանում, Կանադայի Կալգարի քաղաքի ArtEvo հիմնադրամում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Լիբանանի Maison du Poete, Ain Saadeh-ում[3]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լիբանանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Արգենտինայում և այլուր:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի 1-ին մրցանակ, Մոսկվա, 1987 թ.
  • Շվեյցարիայի արվեստի թանգարանի «Լավագույն կտավ» մրցանակ, 2000 թ.
  • Մոնակոյի «Nouvelle Dimension»-ի «Prix D'excellence» մրցանակ, 2012 թ.
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալ, 2013 թ.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]