Վահե Ավետյանի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման ենթակա հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման ենթակա հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման ենթակա հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Վահե Ավետյանի մահը
Թվական Հունիսի 29, 2012 (2012-06-29)
Ժամանակ 18:15
Վայր Կենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան
Պատճառ Գանգուղեղի վնասվածք, կոմա
Հուղարկավորություն 2012 թ․–ի Հուլիսի 2
Մեղադրանք ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1]

Վահե Գառնիկի Ավետյանը (օգոստոսի 2, 1979[2] - հունիսի 29, 2012) հայ ռազմական բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ավետյանը կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004 թվականից ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[3]։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեճը և նախընթաց պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է,[4] որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։[5] Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։[6]։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։[7]
  • Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։
  • Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է։[8][9][10]

Քրեական գործ և հանրային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը,[11], ապա գործն ուղարկվում է Ոստիկանության քննչական ծառայություն, ոստիկանությունը տարածում է հայտարարություն[12]։ Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով՝

Aquote1.png

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ... պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:[1]

Aquote2.png

Ձերբակալվում են 7 անձ, և մեղադրանք է առաջադրվում 6 հոգու։[5] Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է՝ ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով՝

Aquote1.png

«Դիտավորությամբ առողջության ը ծանր վնաս պատճառելը... մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից... անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»,[1] 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով և առաջադրվում է 6 կալանավորվածներին։[13]

Aquote2.png

Հասարակական ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ավետյանի հուղարկավորությունը

Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։

Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն։[15][16][17]

  • Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին։[18] Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, նույն օրը տեղի է ունենում բողոքի ակցիա։[19][20]
  • Հուլիսի 1-ի առավոտյան պաշտպանության նախարարության պաշտոնատար փոխգնդապետ «Հարսնաքար» է տանում պայթուցիկ զինամթերք և սպառնում պայթեցնել ռեստորանը։[21][22] Այդ քայլը հետո որակվում է վրիժառություն և ինքնադատաստանի փորձ։[23] Հուլիսի 1-ին կատարվում են բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի, գլխավոր դատախազության շենքերի առջև։[24]

Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը։[25]

  • Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, որի կազմակերպման համար ստեղծվել էր հանրային հանձնաժողով։[26]

Նույն օրը Զորի Բալայանը հրապարակում է հոսպիտալում Ավետյանին արված այցերի իր հուշագրությունը։[27] Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին՝ իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը։[28]

  • Հուլիսի 4-ին 4 ոչկոալիցիոն կուսակցություններ դիմում են ԱԺ նախագահին՝ գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար։[29]
  • Հուլիսի 9-ին ԱԺ նախագահը մերժում է դիմումը։[30]

Բողոքի ելույթ տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը։

  • Օգոստոսի 8-ին մոմավառություն է կազմակերպվում «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթ է արվում Երևանի Ավան թաղամասում։[31]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ՀՀ քրեական օրենսգիրք։ Հատուկ մաս։ Յոթերորդ բաժին»։ ՀՀ դատախազություն 
  2. Վահե Ավետյանի անունը ընտրողների ռեգիստրում
  3. «Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի» 
  4. «Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչև վերջ հող է լցրել»։ Առավոտ։ հուլիսի 31, 2012։ Վերցված է օգոստոսի 2, 2012 
  5. 5,0 5,1 (29.06.12)։ ««Հարսնաքարի» գործով նախաքննությունը շարունակվում է»։ ՀՀ ոստիկանության շաբաթաթերթ։ Վերցված՝ հուլիսի 1, 2012։
  6. «5 ձերբակալվածներին ձեռնաշղթաներով տեղափոխել են Քննչական գլխավոր վարչություն» 
  7. «Ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի» 
  8. «Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել»։ Առավոտ 
  9. «Լա՛վ, էլ մի խփեք»։ Հայկական ժամանակ 
  10. «Մահացել է Վահե Ավետյանը»։ Առավոտ 
  11. «Ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը» 
  12. «ՀՀ ոստիկանության հայտարարությունը» 
  13. ««Հարսնաքարի» գործով նոր մեղադրանքներ»։ օգոստոսի 2, 2012։ Վերցված է օգոստոսի 3, 2012 
  14. «Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը»։ հունիսի 19, 2012 
  15. «ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշխանություններից պահանջում է»։ հունիսի 30, 2012 
  16. «Կոնգրեսի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ»։ հունիսի 30, 2012 
  17. «Դատապարտում ենք և պահանջում»։ Վերցված է հուլիսի 2, 2012 
  18. «Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է»։ հունիսի 30, 2012 
  19. «Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց»։ հուլիսի 1, 2012 
  20. «Լոս Անջելեսի հայերը հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը»։ Երկիր 
  21. «ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը»։ հուլիսի 1, 2012 
  22. «Բանակի փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը»»։ հուլիսի 1, 2012 
  23. «Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ»։ հուլիսի 2, 2012 
  24. (հուլիսի 3, 2012)։ «ՀՀ քաղաքացին ընդունել է մարտահրավերը»։ Հայկական ժամանակ։
  25. «Երթ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո» 
  26. «Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր»։ հուլիսի 2, 2012 
  27. Զորի Բալայան։ «Հատուցումը որպես Աստծո պատիժ»։ Արմենպրես 
  28. «Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից»։ հուլիսի 3, 2012 
  29. «Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Է.Շարմազանով»։ Արմենպրես։ հուլիսի 4, 2012 
  30. «ԱԺ նախագահը ձեռնպահ կմնա «Հարսնաքար»-ի միջադեպի գործի շուրջ ընթացող նախաքննության միջամտությունից»։ հուլիսի 10, 2012 
  31. «Մեկնարկեց երթը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ»։ 1in.am։ օգոստոսի 8, 2012