Պողոս Պողոսյանի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույց մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դեմ, 2019 մայիսի 19, Երևան

Պողոս Պողոսյանի մահ, Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչ, ով սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24–ին Երևանի «Առագաստ» սրճարանում։ Նա սպանվել է այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում[1][2]։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով եղել է դեպքի ականատեսը նշում է, որ հրավիրված էր այդ օրը «Առագաստ», որտեղ էր նաև Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու ֆրանսիահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը։ Սրճարանից միասին դուրս գալուց հետո գործող նախագահն ու Ազնավուրը քայլում էին մոտ երկու մետր հեռավորության վրա։ Հանկարծ գինովցած մեկը մոտեցել է ու ասել «Պրիվետ, Շառլ», հետո պտտվելով Քոչարյանին ասել է «Պրիվետ, Ռոբ»։ Ինչից հետո անվտանգությունը մարդուն դեպի զուգարան[3]։

Բրիտանացի դասախոս Սթիվեն Նյութոնը, ով նույնպես ներկա է եղել սրճարանում, երկու տղամարդկանց զուգարան մտցնելուց հետո մտել է ներս ու տեսել, թե ինչպես է անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանը ատրճանակի կոթով ծեծում երկրորդ տղամարդուն, մինչ Պողոս Պողոսյանը արդեն ընկած էր գետնին՝ անգիտակից վիճակում։ Նյութոնի բարձրացրած աղմուկից հետո ծեծը դադարել է[4]։

Չնայած նրան, որ որոշ վկաների պնդմամբ ծեծին մասնկացել են մի քանի հոգի,[փա՞ստ] Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը ներկայացրեց մեղադրանք և նրան դատապարտեց 2 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով[4]։ Այս դատավճիռը առաջացրեց հանրության և Մարդու իրավունքների պաշտպանության որոշ միջազգային կազմակերպությունների խիստ դժգոհությունը, որոնք մեղադրեցին նախագահ Քոչարյանին հանցագործության մեղավորներին հովանավորելու մեջ[5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարկ Գրիգորյան Моя версия: убийство в ереванском кафе "Поплавок"».
  2. Արդարադատության նախարարը կարծում է, թե Պողոս Պողոսյանի մահը դժբախտ պատահարի հետևանք չէ
  3. ««Հայելու առաջ» - Աշոտ Գրիգորյան». 2020 թ․ հունիսի 19. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 «Պողոս Պողոսյանի սպանության բրիտանացի ականատեսը Հայաստանում է և պատրաստ է դատարանում կրկնել իր ցուցմունքը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  5. «Ազատություն Ռադիոկայան։ Ընդդիմությունը բողոքում է «Առագաստ» սրճարանում ջազային երաժշտության համերգի անցկացման դեմ».
  6. «ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին 2001 թ».