Jump to content

Վահե Ավետյանի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Ավետյանի մահ
ԹվականՀունիսի 29, 2012 (2012-06-29)
Ժամանակ18:15
ՎայրԿենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան
ՊատճառԳանգուղեղի վնասվածք, կոմա
Հուղարկավորություն2012 թ․-ի Հուլիսի 2
ՄեղադրանքՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1]

Վահե Գառնիկի Ավետյան (օգոստոսի 2, 1979(1979-08-02) - հունիսի 29, 2012(2012-06-29)), հայ ռազմական բժիշկ, Հայաստանի զինված ուժերի բուժծառայության մայոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ավետյանը կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004 թվականից ծառայում էր Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[2]։

Սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեճը և նախընթաց պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է[3], որի ժամանակ մատուցողը բռունցքով հարվածել է[4]։ Հարվածից հետո վիճաբանությանը միացել են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվել[5]։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց[6]։
  • Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում, Ավետյանը ենթարկվել է գանգուղեղային վիրահատության։
  • Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29-ին` ժամը 18։15-ի սահմաններում, կոմայից դուրս չգալով` մահացել է[7][8][9]։

Քրեական գործ և հանրային արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը[10],, ապա գործն ուղարկվում է Ոստիկանության քննչական ծառայություն, ոստիկանությունը տարածում է հայտարարություն[11]։ Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով՝

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ... պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»[1]։

Ձերբակալվում են 7 անձ, և մեղադրանք է առաջադրվում 6 հոգու[4]։ Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է՝ ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով՝

«Դիտավորությամբ առողջության ը ծանր վնաս պատճառելը... մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից... անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»[1], 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով և առաջադրվում է 6 կալանավորվածներին[12]։

Հասարակական ալիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահե Ավետյանի հուղարկավորությունը

Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։

Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն[14][15][16]։

  • Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին[17]։ Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, նույն օրը տեղի է ունենում բողոքի ակցիա[18][19]։
  • Հուլիսի 1-ի առավոտյան պաշտպանության նախարարության պաշտոնատար փոխգնդապետ «Հարսնաքար» է տանում պայթուցիկ զինամթերք և սպառնում պայթեցնել ռեստորանը[20][21]։ Այդ քայլը հետո որակվում է վրիժառություն և ինքնադատաստանի փորձ[22]։ Հուլիսի 1-ին կատարվում են բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի, գլխավոր դատախազության շենքերի առջև[23]։

Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը[24]։

  • Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, որի կազմակերպման համար ստեղծվել էր հանրային հանձնաժողով[25]։

Նույն օրը Զորի Բալայանը հրապարակում է հոսպիտալում Ավետյանին արված այցերի իր հուշագրությունը[26]։ Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին՝ իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը[27]։

  • Հուլիսի 4-ին 4 ոչկոալիցիոն կուսակցություններ դիմում են ԱԺ նախագահին՝ գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար[28]։
  • Հուլիսի 9-ին ԱԺ նախագահը մերժում է դիմումը[29]։

Բողոքի ելույթ տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը։

  • Օգոստոսի 8-ին մոմավառություն է կազմակերպվում «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթ է արվում Երևանի Ավան թաղամասում[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «ՀՀ քրեական օրենսգիրք։ Հատուկ մաս։ Յոթերորդ բաժին». ՀՀ դատախազություն.
  2. «Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչև վերջ հող է լցրել». Առավոտ. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 1 2 (29.06.12)։ ««Հարսնաքարի» գործով նախաքննությունը շարունակվում է»։ ՀՀ ոստիկանության շաբաթաթերթ։ Վերցված՝ 2012 թ․ հուլիսի 1։(չաշխատող հղում)
  5. «5 ձերբակալվածներին ձեռնաշղթաներով տեղափոխել են Քննչական գլխավոր վարչություն».
  6. «Ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել». Առավոտ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Լա՛վ, էլ մի խփեք». Հայկական ժամանակ.
  9. «Մահացել է Վահե Ավետյանը». Առավոտ.(չաշխատող հղում)
  10. «Ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը». Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին. Վերցված է 2012-07-03-ին.
  11. «ՀՀ ոստիկանության հայտարարությունը».(չաշխատող հղում)
  12. ««Հարսնաքարի» գործով նոր մեղադրանքներ». 2012 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2024-12-23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը». 2012 թ․ հունիսի 19.
  14. «ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշխանություններից պահանջում է». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Կոնգրեսի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  16. «Դատապարտում ենք և պահանջում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  17. «Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  18. «Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց». 2012 թ․ հուլիսի 1.
  19. «Լոս Անջելեսի հայերը հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը». Երկիր.(չաշխատող հղում)
  20. «ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը». 2012 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  21. «Բանակի փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը»». 2012 թ․ հուլիսի 1.
  22. «Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ». 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  23. (հուլիսի 3, 2012)։ «ՀՀ քաղաքացին ընդունել է մարտահրավերը»։ Հայկական ժամանակ։
  24. «Երթ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո».
  25. «Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր». 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2024-12-23-ին. Վերցված է 2012-07-10-ին.
  26. Զորի Բալայան. «Հատուցումը որպես Աստծո պատիժ». Արմենպրես.
  27. «Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից». 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  28. «Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Էդուարդ Շարմազանով». Արմենպրես. 2012 թ․ հուլիսի 4.
  29. «ԱԺ նախագահը ձեռնպահ կմնա «Հարսնաքար»-ի միջադեպի գործի շուրջ ընթացող նախաքննության միջամտությունից». 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  30. «Մեկնարկեց երթը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ». 1in.am. 2012 թ․ օգոստոսի 8.