Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց
Vahan Teryan school 1.jpg
Տեսակդպրոց
Հիմնադրված է1948
Անվանված էՎահան Տերյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Տիգրան Մեծի պողոտա 42
Կայքyerevan60.schoolsite.am
Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը գտնվում է Հայաստանում
Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց

Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1948 թվականին և գործել է որպես արական դպրոց։ 1949 թվականին Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ դպրոցը կոչվել է Ստալինի անունով։ 1965 թվականին Վահան Տերյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ դպրոցն անվանակոչվել է բանաստեղծի անունով։

1965 թվականին դպրոցի առջև տեղադրվել է բանաստեղծի կիսանդրին (քանդակագործ՝ Արշամ Շահինյան

1975 թվականից դպրոցում գործում է «Տերյան» ակումբը։ Դպրոցում կազմակերպվում են «Տերյանական օրեր Երևանում» մրցույթ-փառատոններ։

2009 թվականին դպրոցն ընդգրկվել է գերմաներենի խորացված ուսուցման և գերմաներեն լեզվի դիպլոմի շնորհման ծրագրի մեջ։

Դպրոցի բակում տեղադրվել է ցայտաղբյուր՝ նվիրված արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին[1]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]