Jump to content

Ալպիկ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպիկ Մկրտչյան
Ծնվել էփետրվարի 16, 1937(1937-02-16)
Ծաղկունք
Մահացել էհոկտեմբերի 22, 2019(2019-10-22)[1] (82 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, ՀԱՊՀ և Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1986) և ակադեմիկոս (1993)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյան (փետրվարի 16, 1937(1937-02-16), Ծաղկունք - հոկտեմբերի 22, 2019(2019-10-22)[1]), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1993, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979-1980 թվականներին եղել է ԵՊՀ Կոնդենսված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն, 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի բաժնի վարիչ, 1981-2006 թվականներին` տնօրեն, 1986 թվականից, միաժամանակ` ՀՊՃՀ գիտական սարքաշինության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին (ՖԿՊԻ) կից 021 մասնագիտական խորհրդի նախագահ
  • Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի խորհրդակցական կոմիտեի անդամ
  • Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդի անդամ
  • «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Ֆիզիկա» և «Գիտելիք» ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերել է մյոսբաուերյան քվանտների մոդուլումը կոհերենտ ձայնային ալիքներով, անգստրեմի երկարության ալիքների և նեյտրոնների լրիվ վերամղումը (անցման ուղղություններից դեպի դիֆրակցման ուղղություն), կիզակետումը և դրանց միջոցով տեղեկության հաղորդումը, ուլտրառելյատիվիստական էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջավող կոշտ ʏ -քվանտների ուժեղացումը հիպերձայնի ազդեցությամբ, ձայնային ալիքների ուժեղացումը և պլազմայի հարաչափերի փոփոխումը դրանցով։ Քվազիչերենկովյան ճառագայթման բնագավառում հայտնաբերել է նոր երևույթ, որը հնարավորություն է ընձեռում ստանալ ցանկացած բյուրեղային ցանցի պատկերը («Ալպիգրամ»)։ Հայտնաբերել է արտաքին էլեկտրամագնիսական դաշտերի առկայությամբ ամորֆ նյութերում անցումային ճառագայթման երևույթը։ Մշակել է կիսահաղորդիչ նյութերի ստացման եղանակ, որի հիման վրա ստեղծվել են իոնացող ճառագայթների գերարագագործ կոորդինատազգայուն գրանցիչներ[3][4][5][6]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի մրցանակ, 1984
  • ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 2003
  • ԵՊՀ ոսկե մեդալ, 2005
  • ԿԳՆ ոսկե մեդալ, 2005
  • «Պատվո նշան» շքանշան
  • Լենինի շքանշան
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017[7]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • International Conference on Electrons, Positrons, Neutrons and X-Rays Scattering under External Influences, Yerevan, 2010, 240 p.(խմբ․)
  • Акустоплазма, Ереван, 2005, 338 с.(համահեղինակ)[8]։
  • Հոդվածների մատենագիտություն[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.sci.am/membersview.php?id=17&langid=2
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Գիտության պետական կոմիտե | Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը 80 տարեկան է». www.scs.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  5. «К 75-летию академика А. Р. Мкртчяна» (PDF).(չաշխատող հղում)
  6. «Мкртчян Альпик Рафаелович».
  7. «Ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով». news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալպիկ Մկրտչյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիկ Մկրտչյան» հոդվածին։