Վահան Շամլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Շամլյան
Ծնվել է1926
Մահացել էօգոստոսի 11, 2022(2022-08-11)[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար

Վահան Շամլյան (1926 - օգոստոսի 11, 2022(2022-08-11)[1]), ազգությամբ հայ բարերար և գործարար, սեքնդ-հենդ հագուստի երկրորդ դիլերն աշխարհում[2][3][4][5]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Շամլյանը ծնվել է հայկական արմատներ ունեցող ընտանիքում։ 1957 թվականին Լիբանանից արտագաղթել է Միացյալ Նահանգներ[4]՝ գրպանում ունենալով ընդամենը 20 դոլար[6]։ Վերջ ի վերջո նա հիմնել է Chamlian Enterprises Inc. ընկերությունը, որը դարձել է սեքնդ-հենդ հագուստի ամենախոշոր դիլերն աշխարհում[4]։ Լոս Անջելեսի, Ֆրեզնոյի և Սան Լորենցոյի բաժանմունքներում աշխատում են ութ հարյուր աշխատակիցներ։ Նա նաև բացել է գործարան Գերմանիայում։

1996 թվականին Շամլյանն ուներ երեք գործարան, որոնք վերամշակում և արտահանում են օգտագործած հագուստներ. ստացված եկամուտը հասել է $78.6 միլիոն դոլարի[2]։ Շամլյանի մատակարարներից է Փրկության բանակը և Goodwill Industries-ը[3]։ Շամլյանի վերամշակած հագուստը մեծ պահանջարկ ունի Երրորդ աշխարհի, մասնավորապես Արևմտյան Աֆրիկայի երկրներում[3]։ Ջոնը, ով Վահան Շամլյանի եղբորորդին է և կառավարում է Լոս Անջելեսում գտնվող ընկերությունը, ասում է, որ ուշադրության է արժանանում այն, ինչը «լավագույնն է դարձնում դրանք»։

Վահան Շամլյանը ամուսնացել է Անուշի հետ, ով նույնպես բարեգործ է[4]։

Մահացել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա), 2022 թ. օգոստոսի 11-ին։

Ժառանգություն և բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Վահան Շամլյանը իր կնոջ՝ Անուշի հետ միասին հավաքել է միջոցներ` վճարելու Գլենդելում (Կալիֆոռնիա) հայկական մասնավոր վարժարան ստեղծելու բոլոր ծախսերը[3][4][7]։ Վարժարանը կրում է նրանց անունը՝ Վահան և Անուշ Շամլյանների վարժարան։ Վարժարանը, որը գտնվում է Լուվելի պողոտայում, շարունակում է գործել մինչև այսօր։

Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր ներդրող է, ով նվիրաբերել է 500 հազար դոլար[6]։

Նա նաև հայկական գրքերի հրատարակման համար նվիրատվություն է կատարել[8]։

Վահան Շամլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://asbarez.com/vahan-chamlian-benefactor-of-eponymous-school-passes-away/
  2. 2,0 2,1 Hansen Karen Tranberg (2000)։ Salaula : the world of secondhand clothing and Zambia.։ Chicago: University of Chicago Press։ էջ 113։ ISBN 9780226315812 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wilson Janet (July 28, 1997)։ «Turning Donated Rags Into Riches»։ LA Times։ Վերցված է մարտի 9, 2013 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bulbulian Berge (2000)։ The Fresno Armenians : history of a diaspora community։ Fresno, CA: Press at California State University, Fresno։ էջ 174։ ISBN 9780912201351։ Վերցված է մարտի 9, 2013 
  5. «Fresno, Calif., Businessman Proposes New Downtown Office Building.»։ Fresno Bee։ August 19, 1997 
  6. 6,0 6,1 «Vahan Chamlian $78Million-A-Year Selling Old Clothes!»։ 4 Small Businesses.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-04-ին։ Վերցված է մարտի 9, 2013 
  7. «About Us»։ Vahan & Anoush Chamlian School Official Website։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-12-ին։ Վերցված է մարտի 9, 2013 
  8. Manukean Artak (1986)։ The Armenian Church Feasts։ New Hye։ Վերցված է մարտի 9, 2013։ «The publication of this book has been possible through the generous donation of MR. VAHAN CHAMLIAN of Fresno.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]