Վահան Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 16, 1905(1905-07-16)[1][2]
ԾննդավայրՄեջիթլու[1][2]
Վախճանվել էհուլիսի 22, 1989(1989-07-22)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1933)[1]
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
ԶավակներՎարդան Գրիգորյան և Վահագն Գրիգորյան
Վահան Գրիգորյան Վիքիքաղվածքում
Վահան Գրիգորյան Վիքիդարանում

Վահան Արմենակի Գրիգորյան (հուլիսի 16, 1905(1905-07-16)[1][2], Մեջիթլու[1][2] - հուլիսի 22, 1989(1989-07-22)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1934): ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Գրիգորյանը ծնվել է 1905 թվականին Մուշի գավառի Մեջիթլու գյուղում։ 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների հետ գաղթել է Արևելյան Հայաստան, պատանությունն անցկացրել տարբեր որբանոցներում։ 1920 թվականի աշնանը գերվել է Ալեքսանդրապոլ ներխուժած թուրքերի կողմից, 1921 թվականի մայիսին հրաշքով փրկվել՝ լողալով անցնելով Ախուրյան գետը։ 1924 թվականին աշխատանքի է անցել Երևանի Տպագրական տրեստի 2-րդ տպարանում որպես գրաշար։ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության անդամ 1929 թվականից։ 1930 թվականին ավարտել է բանֆակը, 1933 թվականին Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական բաժինը։ 1933-1938 թվականներին աշխատել է «Գրական թերթում», նախ որպես բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար։ 1938-1948 թվականներին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրի տեղակալ։ 1950-1957 թվականներին Հայաստանի գրողների միության կոնսուլտացիոն բյուրոյի նախագահ։ 1957-1966 թվականներին վարել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի պաշտոնը։

1930 թվականին հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անիվի երգը» խորագրով։ Հայրենիքի վերածննդին են նվիրված Գրիգորյանի «Արևն ազդանշան» (1939), «Հայրենի նվագներ» (1947), «Իմ երկիր» (1948), «Երախտիք» (1956), «Կրակի ու կարոտի միջով» (1969) և այլ ժողովածուներ։ 1967 թվականին լույս է ընծայել «Փրկություն» վիպակը, 1975 թվականին՝ «Համաստեղություն» վեպը, 1987 թվականին՝ «Ամպրոպից հետո» վեպը[3]։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անիվի երգը (բանաստեղծություններ), Երևան, «Պետական հրատարակչություն», 1930, 38 էջ։
  • Արևն ազդանշան (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, «Պետական հրատարակչություն», 1939, 230 էջ։
  • Հայրենական (բանաստեղծություններ), Երևան, «Հայպետհրատ», 1942, 50 էջ։
  • Հայրենի նվագներ (բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ), Երևան, «Հայպետհրատ», 1947, 108 էջ։
  • Իմ երկիր (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան,»Սովետական գրող», 1948, 112 էջ։
  • Պոեմ հողի մասին (պոեմ), Երևան, «Հայպետհրատ», 1951, 92 էջ։
  • Բանաստեղծություններ, «Հայպետհրատ», 1955, 88 էջ։
  • Երախտիք (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, «Հայպետհրատ», 1956, 228 էջ։
  • Պատմվածքներ (պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1961, 204 էջ։
  • Փրկություն (վեպ), Երևան, «Հայաստան» 1967, 320 էջ։
  • Կրակի ու կարոտի միջով (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1969, 276 էջ։
  • Համաստեղություն (վեպ), Երևան, «Հայաստան» 1975, 376 էջ։
  • Ճամփաների երգը (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, «Սովետական գրող», 1982, 196 էջ։
  • Ամպրոպից հետո (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1987, 520 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Միխալկով Ս., Պարծենկոտ նապաստակը, Երևան, Հայպետհրատ, 1953, 48 էջ։
  • Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Վ. Գրիգորյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 44 էջ։
  • Փոքրիկ բարեկամներ (ուզբեկ մանկագիրների գործերը, որոնց մի մասը թարգմանել է Վ. Գրիգորյանը), Երևան, Հայպետհրատ., 1953, 125 էջ։
  • Ուկրաինական քնար (բանաստեղծությունների ժողովածու, որի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Գրիգորյանը), Երևան, 1954, 406 էջ։
  • Ռայնիս Յան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Գրիգորյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 671 էջ։
  • Բելոռուսական գրական անթոլոգիա (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Գրիգորյան), Երևան, Հայպետհրատ, 1957, 535 էջ։
  • Շամիլով Արաբ, Բախտի ճանապարհ (վեպ), հ. 1, Երևան, Հայպետհրատ, 1961, 338 էջ։
  • Փշավելա Վաժա, Բախտիոնի (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1961, 57 էջ։
  • Շամիլով Արաբ, Բախտի ճանապարհ (վեպ), հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 334 էջ։
  • Նեկրասով, Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Գրիգորյանը), Երևան, «Հայաստան», 1971, 246 էջ։
  • Շամիլով Արաբ, Քուրդ հովիվը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
  • Շամիլով Արաբ, Դըմ- դըմ բերդը (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 218 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 227.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227