Վահան Ամատունի (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Ամատունի
Ծնվել էսեպտեմբերի 6, 1957(1957-09-06) (62 տարեկան)
ԾննդավայրՕշական, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող և լուսանկարիչ
ԱշխատավայրԱշտարակ և Անկախություն (թերթ)
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Վահան Ամատունի (սեպտեմբերի 6, 1957(1957-09-06), Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ լրագրող, լուսանկարիչ, ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Լրագրողական ընդունակությունները դրսևորվել են դեռևս դպրոցական տարիքից։ Առաջին տպագիր հոդվածներն ունեցել է 3-րդ դասարանից։ Աշխատել է «Աշտարակ» շրջանային (1981-1991 թթ.) և «Անկախություն» թերթերում։

1970-1990-ական թվականներին թղթակցել է հանրապետական գրեթե բոլոր թերթերին, խորհրդային մամուլին։ Լուսանկարչական աշխատանքներով ներկայացվել է եվրոպական մի շարք երկրներում[1]։

Թղթակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշտարակ» թերթ
  • «Արշալույս» թերթ
  • «Նաիրի» թերթ
  • «Կադրերի համար» թերթ
  • «Արմավիր» թերթ
  • «Հայաստանի բնություն» հանդես
  • «Գյուղատնտես» թերթ
  • «Суворовский натиск» (газета Дальневосточного военного округа)
  • «Солдатская доблесть» զինվորական գրքույկ
  • «Կոմսոմոլեց» երիտասարդական թերթ
  • «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթ
  • «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթ
  • «Սովետական Հայաստան» թերթ
  • «Կուլտուր-լուսավորական աշխատանք» ամսագիր
  • «Երիտասարդ բանվոր» թերթ
  • «Ավանգարդ» թերթ
  • «Ոզնի» երգիծաթերթ
  • «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» մարզական թերթ.
  • «Հայաստանի գյուղատնտեսություն» ամսագիր
  • «Հայաստանի ագրոարդյունաբերություն» ՀԿԿ կենտկոմի հանդես

Վահան Ամատունու բազմաթիվ հոդվածներ և լուսանկարներ տպագրել են նաև «Սովետական դպրոց», «Գրական թերթ», «Մարզական Հայաստան», «Գրքերի աշխարհ»,«Անկախություն» թերթերը, «Ծիծեռնակ», «Պիոներ», «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերը, միութենական այլ թերթեր և լրատվական միջոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահան Ամատունի»։ www.dasaran.am։ Վերցված է 2016-08-11