Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ
Taull001.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Վալյե դե Բոի
Կազմված է Sant Feliu de Barruera, Sant Joan de Boí, Santa Eulàlia d'Erill la Vall, Santa Maria de Cóll, Santa María de Cardet, La Nativitat de Durro, Sant Quirc de Durro, Santa Maria de Taüll և Sant Climent de Taüll
Ժառանգության կարգավիճակ Համաշխարհային ժառանգություն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Ռոմանական ճարտարապետություն
Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիները գտնվում է Իսպանիաում
Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ
Կոորդինատներ: 42°30′16.999992099992″ հս․ լ. 0°48′12.9999961″ ավ. ե. / 42.50472222002777301° հս․. լ. 0.803611110028° ավ. ե. / 42.50472222002777301; 0.803611110028
World Heritage Logo global.svg
Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ
Iglesias románicas del Valle de Bohí*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Catalunya en Miniatura-Esglésies romàniques de la Vall de Boí - 1 3 6 2 4 5 7.JPG
Երկիր Վալյե դե Բոի, Իսպանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 988
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Վալ դե Բոյի ռոմանական եկեղեցիներ (իսպ.՝ Iglesias románicas del Valle de Bohí), ինը եկեղեցիներ Իսպանիայի Վալ դե Բոյ հովտում։ Կառուցված են ռոմանական ճարտարապետական ոճով։ Գտնվում են կատալոնական Ալտա Ռիբագորսա կոմարկայում (Լյեիդա պրովինցիա)։ Բոլոր եկեղեցիները ներառաված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին 9 եկեղեցիները ներառվել են ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային օբյեկտների ցանկում։

Կոդ Անուն Վայր Կոորդինատներ
988-001 Սանտ Ֆելիու դե Բառուերա Բառուերա 42°30′17.2″ հս․ լ. 0°48′13.1″ ավ. ե. / 42.504778° հս․. լ. 0.803639° ավ. ե. / 42.504778; 0.803639
988-002 Սանտ Խուան դե Բոյ Բոյ 42°31′41.7″ հս․ լ. 0°50′01.0″ ավ. ե. / 42.528250° հս․. լ. 0.833611° ավ. ե. / 42.528250; 0.833611
988-003 Սանտա Մարիա դե Տաուլ Տաուլ 42°31′01.4″ հս․ լ. 0°51′03.4″ ավ. ե. / 42.517056° հս․. լ. 0.850944° ավ. ե. / 42.517056; 0.850944
988-004 Սանտ Կլեմենտե դե Տաուլ Տաուլ 42°30′59.6″ հս․ լ. 0°50′59.4″ ավ. ե. / 42.516556° հս․. լ. 0.849833° ավ. ե. / 42.516556; 0.849833
988-005 Սանտա Մարիա դե Կոլլ Կոլլ 42°26′35.3″ հս․ լ. 0°44′43.9″ ավ. ե. / 42.443139° հս․. լ. 0.745528° ավ. ե. / 42.443139; 0.745528
988-006 Սանտա Մարիա դե Կարդետ Կարդետ 42°29′03.8″ հս․ լ. 0°46′36.3″ ավ. ե. / 42.484389° հս․. լ. 0.776750° ավ. ե. / 42.484389; 0.776750
988-007 Լա Նաթիվաթեդ դե Դուրրո Դուրրո 42°30′09.9″ հս․ լ. 0°49′19.1″ ավ. ե. / 42.502750° հս․. լ. 0.821972° ավ. ե. / 42.502750; 0.821972
988-008 Սանտ Քուիրս դե Դուրրո Դուրրո 42°30′08.6″ հս․ լ. 0°49′25.3″ ավ. ե. / 42.502389° հս․. լ. 0.823694° ավ. ե. / 42.502389; 0.823694
988-009 Սանտա Էուլալիա դե Էրիլլ լա Վալլ Էրիլ լա Վալլ 42°31′49.6″ հս․ լ. 0°49′55.8″ ավ. ե. / 42.530444° հս․. լ. 0.832167° ավ. ե. / 42.530444; 0.832167

Վալ դե Բոյ եկեղեցիների ֆրեսկոների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին մեծ ջանքեր էին գործադրվել Վալ դե Բոյի եկեղեցիներում ռոմանական նկարներն ուսումնասիրելու համար։ Այս գործունեությունը իրականացվում էր ինչպես գիտնականների, այնպես էլ արվեստի դիլերների կողմից, որոնց միակ շարժառիթը ֆինանսական շահույթն էր։ 1905-1909 թվականներին Բարսելոնայի թանգարանների խորհուրդը տպագրեց Պիրենեյների ֆրեսկոների վերարտադրությունը։ 1919 թվականին շատ միջնորդներ ներգրավված էին այդ աշխատանքներիի գնման և վաճառքի մեջ, որոնց նպատակը դրանք ԱՄՆ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տաուլիի շրջանը բացառություն է դարձել այս միտումների համար, քանի որ տեղացիները հրաժարվել են թույլ տալ ֆրեսկոներն ու արվեստի այլ աշխատանքներ հեռացնել իրենց եկեղեցուց։ Արդյունքում համաձայնեցվեց, որ լավագույն որմնանկարները պահվեն Կատալոնական արվեստի ազգային թանգարանում։

Սանտ Կլեմենտե, Տաուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1123 թվականի դեկտեմբերի 10-ին Սանտ Կլեմենտե եկեղեցին օծվել է Ռոդա եպիսկոպոսի կողմից։ Եկեղեցին ունի երեք նավ, որը բաժանված է գլանաձև սյուներով։ Դրանք պատկանում է խորանին։ Երկհարկանի տանիքը կառուցված է փայտից։ Շենքի կողքին կա զանգակատուն։ Հիմնական մուտքը հարավային ճակատի կողմից է, և կամարաձև է։ Եկեղեցու ներսում կան շատ ֆրեսկոներ, որոնք արվել են անհայտ նկարչի կողմից։ Վերջինիս կոչել են Տաուլիի վարպետ։

Սանտա Մարիա, Տաուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին օծվել է 1123 թվականին և եղել է Տաուլիի մունիցիպալիտետ։ Սանտա Մարիայի կառուցվածքը նման է Սանտա Կլեմենտեյի կառուցվածքին։ Բազիլիկ հատակագիծը բաղկացած է երեք նավից և երեք աբսիդից։

Զանգակատունը գտնվում է նավի կենտրոնում։ Դրա ներսում հայտնաբերվել են շատ ֆրեսկոներ, որոնք ուսումնասիրվել են 1907 թվականին Ժոզեպ Պուչի Կադաֆալկի կողմից։ Հատկանշական է Սուրբ Մարիամին իր որդու հետ ներկայացնող որմնանկարը, որը նույնպես ցուցադրվում է Կատալոնական արվեստի ազգային թանգարանում։

Սանտ Խուան դե Բոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Խուան դե Բոյ եկեղեցի

Սանտ Խուան դե Բոյում նույնպես կա երեք նավ։ Սկզբում տանիքը պատրաստված է եղել փայտով, սակայն հետագայում այն փոխվել է քարե պատվածքով։ Զանգակատունը կառուցված է Լոմբարդ ճարտարապետական ոճով, որը կցված է հարավային կողմում գտնվող նավին։ Միայն երկու հարկերում է պահպանում բնօրինակը, իսկ ներկայիս զանգակատան վերջին հարկն ավելացվել է ավելի ուշ։ Պահպանվել է միայն եկեղեցու աբսիդը։ Եկեղեցում պահպանվել են 12-րդ դարի գեղանկարների հավաքածու, որոնցում հիմնականում ներկայացված են առասպելական կենդանիներ։

Սանտա Էուլալիա դե Էրիլլ լա Վալլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Էուլալիա դե Էրիլլ լա Վալլ

Կառույցն ունի մեկ նավ և կիսալուսնաձև աբսիդ։ Արտաքին մասում կա նախասրահ, որը ձևավորված է գլանաձև սյուներով։ Զանգակատունը Լոմբարդ ճարտարապետության տիպիկ օրինակ է, ունի 6 հարկ, և բարձրությունը 23 մետր է։ Պատուհանները երկակի են՝ կամարաձև շրջանակով։ Եկեղեցու ավանդատանը գտնվել է 12-րդ դարի El Davallament արձանախումբը։ Այն ներկայումս պահվում է Վիկի Եպիսկոպոսական թանգարանում։

Սանտ Ֆելիու դե Բառուերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտ Ֆելիու, Բառուերա

Սանտ Ֆելիու եկեղեցին առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում, բայց պատմության մեջ շատ քիչ բան է հայտնի։ Տեղակայված է Բառուերայի մունիցիպալիտետում։ Եկեղեցին բաղկացած է մեկ նավից։ Այն ամբողջանում մեկ կիսաշրջանաձև աբսիդով։

Լա Նաթիվաթեդ դե Դուրրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Նաթիվիաթեդ եկեղեցին կառուցված է Դուրրո փոքրիկ քաղաքում, 1386 մ բարձրության վրա։ Եկեղեցու մասին առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում։ Ոճապես և առանձնահատկություններով այն շատ նման է վերը նշված եկեղեցներին։ Ունի մեկ նավ և մեկ աբսիդ, իսկ կողքին՝ 5 հարկանի զանգակատուն։

Սանտ Քուիրս դե Դուրրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտ Քուիրս եկեղեցին փոքրիկ ճարտարապետական կոթող է։ Նավը ծածկված է գլանաձև կամարով և ամբողջանում է պրեսբիտերիումում, որ փոքր ինչ բարձր է նավի մնացյալ հատվածից։ Մուտքի դուռը շրջանակված է կամարաքարով։

Սանտա Մարիա դե Կարդետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եկեղեցին ևս փոքր է, բաղկացած է մեկ նավիս։ Քանի որ կառուցված է զառիթափի վրա, աբսիդն ու երկու հարկերն ավելի բարձր են, քան նավը։ Աբսիդը հիմքում կա նկուղ։

Սանտա Մարիա դե Կոլլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիա դե Կոլլ եկեղեցին ունի մեկ նավ։ Զանգակատունը քառակուսի է և բաղկացած է 2 հարկից։ Առաջին պատուհաններ են, իսկ զանգերը գտնվում են երկրորդ հարկում։ Ենթադրվում է, որ կառուցվել է 13-րդ դարի կեսերին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]